«Իմ քայլը» հերթական աճպարարությունն է անում ԸՕ-ում․ Փաշինյանը հրաժարական տա, բայց արտահերթ ընտրություններ չնշանակվեն․ «Հրապարակ»
««Իմ քայլը» Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, որով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ԱԺ ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրություններ:
Եթե այս փոփոխություններն ընդունվեն, ապա նույնիսկ վարչապետի հրաժարականից ու 2 շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրելուց և խորհրդարանը լուծարելուց հետո ընտրություններ չեն լինի, մինչև ռազմական դրությունը չհանվի: Իսկ ռազմական դրությունը կհանի այն ժամանակ, երբ իրեն է պետք, կամ էլ ուսապարկերի խմբակցությունը կարող է ապստամբել և հանուն մանդատները պահելու չհանել ռազմական դրությունը:
Այդ դեպքում, թեև իրավունքի ուժով ԱԺ-ն կհամարվի լուծարված, բայց կշարունակի գործել, քանի դեռ նոր ԱԺ չի ձևավորվել: Բանն այն է, որ գործող օրենսդրությունը նման կարգավորում արտահերթ ընտրության համար չի սահմանում, և ռազմական դրության ժամանակ սահմանափակումը գործում է միայն ԱԺ հերթական և ՏԻՄ ընտրությունների դեպքում, փաստորեն, «Իմ քայլն» ավելացնում է արտահերթի պահը ևս՝ հերթական աճպարարությունը»,-գրում է թերթը: