Քաղաքական

17.03.2021 13:39


Մարտի 19-ին, ժամը 11։00-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Մարտի 19-ին, ժամը 11։00-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ խորհրդին միջնորդություն է ներկայացրել մարտի 19–ին, ժամը 11։00–ին ԱԺ արտահերթ նիստ գումարել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից։

Օրակարգում «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է։

«Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են նախագծերի փաթեթն առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու ՝ ԱԺ արտահերթ նիստ գումարել։

Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ ասվում է, որ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստուտիցիոնալ երաշխիքների ամրապնդումը եւ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված միջազգային դատական ատյանների ու ՀՀ Վճռաբեկ դատարանի դատական ակտերով արձանագրված մարդու իրավունքների եւ ազատությունների ու խախտումների հետեւանքների վերացումն ու այդ խախտումների զոհերի իրավունքների վերականգնումը։

Նախագծերի փաթեթի ընդունման հրատապությունը պայմանավորված է դատական համակարգի առջեւ ծառացած խնդիրները շուտափույթ լուծելու հանգամանքով։

Այս խորագրի վերջին նյութերը