Yerkirmedia.am-ը գրում է. Մարտի 15-ին ժ.10.51-ին Երեւանում, Արգիշտի փողոցի թիվ 7/6 շենքի բակում կայանված «Լեքսուս» 73 VP 777 ավտոմեքենայի վրայից գողացել էին կողային թանկարժեք հայելիները։ Ոստիկանությունը yerkirmedia.am թղթակցին հաստատել է գողության փաստը՝ հրաժարվելով նշել այլ մանրամասներ։
Դեպքը կարելի էր սովորական համարել, քանի որ ատարածված է գողության նման տեսակը՝ թանկարժեք հայելիների եւ լույսերի գողություն։ Դրանց մի մասը բացահայտվում է։ Այս անգամ եւս, համաձայն ոստիկանական հաղորդագրության, Կենտրոնական բաժնի ՔՀԲ և Մարաշի ՔՀ խմբի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Ատոմ Կամոյի Հաթամյանը /01.09.1994թ.ծ., բն.է Արգիշտի փ., 15/17շ., բն.26, չի աշխ./, որը նույն օրը ժ.14.00-ին բերման է ենթարկվել Մարաշի բաժանմունք, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:
Հատկանշական է, որ գողության կասկածանքով բերման ենթարկվածը վերջին ամիսներին հաճախ զինվորական հանդերձանքով հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ պաշտպան ու նաեւ ներկայանում Ազգային անվտանգության պահապաններ նախաձեռնության անդամ, հարցազրույցներ տալիս իշխանամետ լրատվամիջոցներին, դատապարտում Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։ Նա եւ իր ընկերները զինվորական հանդերձանքով, դեկտեմբերի 19-ին, անվտանգության աշխատակիցների հետ միասին Փաշինյանին ուղեկցում էին դեպի Եռաբլուր պանթեոն կազմակերպած երթի ընթացքում։
Առավոտյան Փաշինյանի ջերմ պաշտպանություն, երեկոյան՝ մեքենաների գողություն