Այն մասին, որ նիկոլ փաշալիևն ու նրա թրքահպատակ կառավարությունն ամենալկտի ձևով սողոսկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գանձանակը և առնվազն 100 միլիոն դոլար(52 միլիարդ դրամ) գրպանել, ահազանգեր եղան դեռ ամիսներ առաջ: Այն ժամանակ, երբ «թավշյա» դուրսպրծուկները իրականացրեցին այդ «ջեբկիրությունը»: Ահազանգողները «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը առավել ուշադիր հետևող հայրենակիցներն էին, մասնավորապես, հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ում նկատմամբ նիկոլ փաշալիևի հրահանգով հետապնդումներ են իրականացվել:
Կառավարության կողմից «Հայաստան» հիմնադրամի «գրպանը մտնելու» և առանձնապես գերխոշոր չափերի յուրացում կատարելու արտառոց փաստը առավել քան հաստատվեց: Սակայն իրականություն է և այն, որ դատախազությունը, առհասարակ, իրավապահ մարմինները, թեկուզ նույն ԱԱԾ-ն, բացարձակապես անտարբեր գտնվեցին այդ փաստի նկատմամբ, իրավական առումով, կարելի է ասել՝ դրսևորեցին հանցավոր անգործություն: Ըստ որում, շարունակում են այն դրսևորել: Որքան հայտնի է, նյութեր չեն նախապատրաստվել, գործ չի հարուցվել, նախաքննություն չի իրականացվում:
Երեկ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստում այդ արտառոց եղելությունը վերահաստատվեց, ըստ որում, շատ ավելի խայտառակ մանրամասնություններով, քան կարելի էր անգամ երևակայել:
Այդ խայտառակության մասին, նույնիսկ մի փոքր զուսպ, բայց նույնքան կոնկրետ արտահայտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, երեկվա հեռավար նիստին մասնակցած Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ընդգծել է, որ նշված 52 մլրդ դրամը, պետք է մուտքագրվեր կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեր այդ հաշվեհամարից՝ պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար, և այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի:
Այնինչ, այդ գումարը (ինչպես հայտնել է փաշալիևը), մուտքագրվել է բյուջե և ծախսվել ընդհանուր կաթսայում, ինչի պատճառով անհնար է հստակեցնել, թե ինչի վրա են ծախսվել 100 միլիոն դոլարին համարժեք, համայն հայության ջանքերով հավաքված և հիմնադրամից «գրպանված» այդ գումարները:
Կարծում ենք, որ դա հատուկ է արվել, կանխամտածված և հանցավոր դիտավորությամբ: Դա, ըստ էության, նույն փաշալիևի բառամթերքով ասած՝ աննախադեպ թալան է: Այ, սա իսկապես աննախադեպ թալան է: Կրկնենք՝ իրավապահ կառույցների նույնքան հանցավոր անհարբերության պայմաններում:
Եվ ոչ միայն իրավապահ մարմինների:
Եթե երբեևէ այս խայտառակագույն փաստով նորմալ քննություն իրականացվի, ապա պարտադիր հարցաքննվողներից, եթե չասենք՝ մեղադրյալներից մեկը պետք է լինի ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը, ով ի պաշտոնե նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ է արել կամ անում Արմեն Սարգսյանը արդեն որպես «Հայաստան» հիմնադրամի մասով որոշակի պատասխանատվություն կրող: Ըստ էության, Արմեն Սարգսյանը յուրովի մաքրում է իր ղեկավար նիկոլ փաշալիևի իրականացրած աննախադեպ թալանի հետքերը:
Չենք կասկածում, որ մի երկու դուրսպրծուկ իրենց զզվելի ձայներով կարձագանքեն, թե բա՝ «կարո՞ղ է նիկոլը այդ 100 միլիոն դոլարն իր գրպանն է դրել» կամ նման մի այլ անհեթեթություն: Կարող է և դրել է, իսկ ո՞վ կարող է հակառակը պնդել, թե չի դրել, եթե հիմնադրամից գրպանված 52 միլիարդը ծախսելու վերաբերյալ չկա ոչ մի կոնկրետ հաշվետվություն, չկա ոչ մի կոնկրետ ծախսային փաստաթուղթ, չկա ոչ մի «բարաթ»: Եվ հետո, մի՞թե այդ գումարների հաշվին չէ այս թրքահպատակ կառավարությունն իրեն ու իր «քայլոներին» աշխատավարձ և օրինականացված կոռուպցիայի սխեմայով «պարգևավճարներ» դուրս գրել:
Բացի կոնկրետ գրպանման ու համահայկական ջանքերով հավաքված գումարը մսխելուց, կոնկրետ այդ քայլով նիկոլ փաշալիևը կատարել է ևս մեկ էական վատություն. միանգամայն միտումնավոր այնպիսի վիճակ են ստեղծել, որը կարող է հարվածի տակ դնել բուն «Հայաստան» հիմնադրամը և լրջորեն խոչընդոտել այս կառույցի հետագա գործունեությանը:
Ընդգծենք. կատարված խայտառակության հիմնական պատասխանատուները և գործող անձինք են նիկոլ փաշալիևը, նրա մոտ «նախագահ» աշխատող Արմեն Սարգսյանը և նիկոլի ֆիննախարարը:
«Թավշյա» դուրսպրծուկների իրականացրած աննախադեպ թալանն ու... իրավապահների հանցավոր անգործությունը
Այն մասին, որ նիկոլ փաշալիևն ու նրա թրքահպատակ կառավարությունն ամենալկտի ձևով սողոսկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գանձանակը և առնվազն 100 միլիոն դոլար (52 միլիարդ դրամ) գրպանել, ահազանգեր եղան դեռ ամիսներ առաջ: Այն ժամանակ, երբ «թավշյա» դուրսպրծուկները իրականացրեցին այդ «ջեբկիրությունը»: Ահազանգողները «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը առավել ուշադիր հետևող հայրենակիցներն էին, մասնավորապես, հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ում նկատմամբ նիկոլ փաշալիևի հրահանգով հետապնդումներ են իրականացվել:

Արմեն Հակոբյան