Լոռու մարզում 54-ամյա վարորդը Nissan Teana-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ մարտի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 54-ամյա Ռուբեն Ա-ն Արևաշող գյուղի առաջին փողոցում իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 16-ամյա Գևորգ Գ-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, ապա ինքնակամ ներկայացել ոստիկանության Սպիտակի բաժին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։