Երևանում բախվել են Mercedes ու Nissan մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 13-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 23։50-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ՝ 26-ամյա Միշա Միրաքյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Փիրումյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դ. Փիրումյանի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Ն. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։