Լրահոս

17.03.2021 11:35


7 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 854 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

7 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 854 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 854 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 180 141-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3282 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3784-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 211 է, ընդհանուր առողջացածներինը՝ 166 913, փաստացի բուժվողներինը՝ 9105: Մեկ օրում արվել է 4181 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 784 266 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը