«ԼՂ-ն բավականին բարդ գործողություն է. համոզել ստիպված էինք բոլորին, և այստեղ շատ բան կախված է Թուրքիայի և ՌԴ-ի միջև ձևավորված հարաբերություններից». Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ ՇոյգունTengrinews ղազախական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի հետ համագործակցությանը և այդ համատեքստում առանձնացրել Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Լեռնային Ղարաբաղը բավականին բարդ գործողություն է: Հենց այդպես կցանկանայի անվանել դա և ոչ մի ուրիշ կերպ, քանի որ դրանում ներգրավվել են մեծ թվով փաստարկներ, տարրեր, դրդապատճառներ: Համաձայնեք, չէ՞ որ երբ միմյանց դեմ պայքարում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեր երկու մտերիմ հարևանները, նրանք, որոնց հետ ապրել ենք և հետագայում էլ ապրելու ենք խաղաղության, համաձայնության և բարեկամության մթնոլորտում…»,-ասել է ռուս նախարարը:
«Մյուս կողմից Թուրքիայի միացումն է այդ գործողությանը, այդ իսկ պատճառով պետք էր զրույց տանել և այդ հարցով զբաղվել նաև թուրք գործընկերների հետ: Մեր նախագահը, հավատացեք ինձ, հսկայական ջանքեր է գործադրել, որպեսզի այդ ամենը կայանա: Ի դեպ, համոզել նա ստիպված էր բոլորին: Այսինքն՝ չկար մեկը, որն ասեր. «Ես համաձայն եմ, մենակ թե նրանց համոզեք»: Ո՛չ, համոզել պետք էր բոլորին, անխտիր: Մենք ևս մեր գործընկերների մակարդակով զրուցել ենք նաև թուրք գործընկերների հետ: Սակայն այն, ինչ այսօր արվել է, առաջին հերթին, այն է, որ մարդիկ դադարել են սպանել միմյանց: Երկրորդ, հուսով եմ, որ այժմ եկել է ժամանակը, երբ նրանք երկկողմանի շփումների դուրս գան և միմյանց հետ սկսեն խոսել: Նկատի ունեմ Ադրբեջանը և Հայաստանը»,-հավելել է Շոյգուն:
Վերջինս ընդգծել է, որ այստեղ շատ բան կախված է Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձևավորված հարաբերություններից: Շոյգուհն նկատել է, որ նոր խաղացողներ նույնպես ի հայտ են գալիս, հայտնվում են հին հարևանները, սակայն նրանք գալիս են իրենց առաջարկներով:
«Նկատի ունեմ Իրանը: Դա և՛ ենթակառուցվածքների զարգացումն է, և՛ երկաթուղու, և՛ հիդրոէներգետիկայի, և՛ տրանսպորտային հաղորդակցության: Շատ հարցեր կան»,-ընդգծել է նախարարը:
«ԼՂ-ն բավականին բարդ գործողություն է. համոզել ստիպված էինք բոլորին, և այստեղ շատ բան կախված է Թուրքիայի և ՌԴ-ի միջև ձևավորված հարաբերություններից». Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Tengrinews ղազախական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի հետ համագործակցությանը և այդ համատեքստում առանձնացրել Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Լեռնային Ղարաբաղը բավականին բարդ գործողություն է: Հենց այդպես կցանկանայի անվանել դա և ոչ մի ուրիշ կերպ, քանի որ դրանում ներգրավվել են մեծ թվով փաստարկներ, տարրեր, դրդապատճառներ: Համաձայնեք, չէ՞ որ երբ միմյանց դեմ պայքարում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեր երկու մտերիմ հարևանները, նրանք, որոնց հետ ապրել ենք և հետագայում էլ ապրելու ենք խաղաղության, համաձայնության և բարեկամության մթնոլորտում…»,-ասել է ռուս նախարարը:
«Մյուս կողմից Թուրքիայի միացումն է այդ գործողությանը, այդ իսկ պատճառով պետք էր զրույց տանել և այդ հարցով զբաղվել նաև թուրք գործընկերների հետ: Մեր նախագահը, հավատացեք ինձ, հսկայական ջանքեր է գործադրել, որպեսզի այդ ամենը կայանա: Ի դեպ, համոզել նա ստիպված էր բոլորին: Այսինքն՝ չկար մեկը, որն ասեր. «Ես համաձայն եմ, մենակ թե նրանց համոզեք»: Ո՛չ, համոզել պետք էր բոլորին, անխտիր: Մենք ևս մեր գործընկերների մակարդակով զրուցել ենք նաև թուրք գործընկերների հետ: Սակայն այն, ինչ այսօր արվել է, առաջին հերթին, այն է, որ մարդիկ դադարել են սպանել միմյանց: Երկրորդ, հուսով եմ, որ այժմ եկել է ժամանակը, երբ նրանք երկկողմանի շփումների դուրս գան և միմյանց հետ սկսեն խոսել: Նկատի ունեմ Ադրբեջանը և Հայաստանը»,-հավելել է Շոյգուն:
Վերջինս ընդգծել է, որ այստեղ շատ բան կախված է Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձևավորված հարաբերություններից: Շոյգուհն նկատել է, որ նոր խաղացողներ նույնպես ի հայտ են գալիս, հայտնվում են հին հարևանները, սակայն նրանք գալիս են իրենց առաջարկներով:
«Նկատի ունեմ Իրանը: Դա և՛ ենթակառուցվածքների զարգացումն է, և՛ երկաթուղու, և՛ հիդրոէներգետիկայի, և՛ տրանսպորտային հաղորդակցության: Շատ հարցեր կան»,-ընդգծել է նախարարը:
Աղբյուրը՝ tert.am