Քաղաքական

17.03.2021 10:48


Տաթևիկ Ռևազյանը 11 ամիս աշխատում է ու մեկ ամիս հանգստանո՞ւմ, թե՞ հակառակը

Տաթևիկ Ռևազյանը 11 ամիս աշխատում է ու մեկ ամիս հանգստանո՞ւմ, թե՞ հակառակը

«Քաղավիացիայի կոմիտեից արդեն տևական ժամանակ է՝ գրավոր խնդրել էինք պատասխանել՝ ճի՞շտ են արդյոք լուրերն առ այն, որ կոմիտեի նախագահը՝ Տաթևիկ Ռևազյանը, դեռ հազիվ Հայաստան եկած, կրկին արձա­կուրդի է մեկնել: Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվեցին խոսակցություններ, թե Տաթևիկը գտնվում է Մալդիվներում՝ հանգստի նպատակով: Ընդ որում, մինչ այդ Ռևազյանը մեր թերթին տված հարցազրույցում հայտնել էր, թե ռազմական դրության պատճառով ստիպված է բնակություն հաստատել աշխատավայ­րում: Բայց չէ՞ որ ռազմա­կան դրությունը չեղարկված չէ, ուրեմն նա այդ ինչպե՞ս է մեկնել հանգստի:

Այն դեպքում, երբ մեր ավի­ացիան հասել է այն խայ­տառակ վիճակի, որ հայաստանյան ինքնաթիռ­ներն են արդեն, ըստ ԱԱԾ-ի մեկնաբանության, առևանգում և տանում Իրան, որի արդյունքում երկիրը կանգնել է ամերի­կյան պատժամիջոցների շեմին:

Վերջապես ստացանք կոմիտեի հետևյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման՝ կապված Քաղաքացիա­կան ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կո­միտե) նախագահ Տաթևիկ Ռևագյանի հանգստի մեկնելու հետ, հայտնում ենք հետևյալը.

ՀՀ տարածքային կառավարման և են­թակաոուցվածքների նախարարի 2021 թվականի փետրվարի 1-ի թիվ 109-Ա հրա­մանով, հիմք ընդունելով ՀՀ աշխատան­քային օրենսգրքի և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջները, Կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2021 թվականի փետրվարի 8-ից 2021 թվականի մարտի 5-ը տրամադրվել է ամե­նամյա նվազագույն արձակուրդ:

Հաշվի առնելով «Տեղեկատվության ազատու­թյան մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1- ին մասի 2-րդ կետը՝ հարկ է նշել, որ արձա­կուրդը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու հա­մար, որի ժամանակահատվածում աշխատո­ղը ազատ է տնօրինելու հանգստի ընթացքում անձնական և ընտանե­կան կյանքը և ընտրե­լու աշխատունակությու­նը վերականգնելու ձևաչափը: Բացի այդ՝ ՀՀ օրենսդրությամբ չկա որևէ սահմանափա­կում՝ աշխատողի կող­մից արձակուրդ մեկնե­լու և արձակուրդի ըն­թացքում գտնվելու վայ­րի առնչությամբ»:

ՉԷ, մենք էլ գիտենք, որ ցանկացած աշխատող հանգստի իրավունք ունի ու կարող է, որտեղ միջոցները ներում են, այդ հանգիստն անցկացնել: Պարզա­պես ուզում էինք հասկանալ Տաթևիկը տարվա մեջ 11 ամիս աշխատում է ու 1 ամիս հանգստանո՞ւմ, թե՞ 1 ամիս աշխատում է (լինում է աշխատավայրում) ու 11 ամիս՝ շքեղ հանգստյան գոտիներում: Համենայնդեպս հիշեցնենք, որ Տաթևիկը սեպտեմբերի սկզբներին էր դեկրետային արձակուրդից հետո վե­րադարձել Հայաստան»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը