Անդրանիկ Քոչարյանը մի որդու ազատել է բանակից, իսկ մյուսին պատերազմից. ունիկալ հայրենասիրություն
Երեկ մամուլում հերթական բացահայտումներ հրապարակվեցին ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գործունեության վերաբերյալ:
Ըստ հրապարակումների «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը (մականունը՝ Անդոն) լրագրողների հետ ճեպազրույցում փորձեց հերքել, թե իր տղային տարհանել է պատերազմի ժամանակ, պնդում էր որ Վազգեն Քոչարյանը սկզբից մինչեւ վերջ եղել է ամենաթեժ կետում, սակայն ականատեսները եւ մեր աղբյուրը պնդում են, որ Անդրանիկ Քոչարյանը ստում է՝ նրա որդի Վազգենին, առնվազն 2 անգամ զորամասից հանել տարել են այլ տեղ, որեւէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել, միայն նրան են տարհանել։ Տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակման մեջ, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը մերժել էր, ինքը կազմակերպել։
Անդրանիկ Քոչարյանին (մականունը՝ Անդոն) եւ հանրությանը տեղեկացնենք, որ տեղյակ ենք նաեւ իր քրոջ որդու Շուշիից Ստեփանակերտ տեղափոխելու մասին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի կեսերին եւ որ այդ «օպերացիան էլ» կազմակերպել է նույն ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը։
Եվ հիմա զարմանալի է, որ այս անձը խոսում է պատերազմի ժամանակ իրենց պարտականություններից խուսափած զինվորների և սպաների մասին: Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի մյուս որդին հոր իշխանավոր դառնլուց հետո հնարավորություն ստացավ ազատվել զինվորական ծառաությունից: Իհարկե Քոչարյանը պնդում է, որ որդին գիտությամբ է զբաղվելու, բայց մենք հասցրել ենք կշտանալ գիտությամբ զբաղվող պաշտոնյաների որդիներից, որոնք այդպես էլ գիտությանն անհայտ են մնում:

Աղբյուրը՝ politik.am