Լրահոս

15.04.2009 16:33


Գրիշա Բաղյան. «Գյուղացին իր անասունների գլխաքանակի սրսկման համար ոչ մի վճար չի կատարում»

Ըստ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանի՝ կենդանիների հիվանդությունների դեմ իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ։

-Արդեն ստացվել է համապատասխան դեղորայք և ընթանում են սրսկման աշխատանքները։ Գյուղացին իր անասունների գլխաքանակի սրսկման համար ոչ մի վճար չի կատարում՝ դրա համար համայնքային անասնաբույժները վարձատրվում են պետական բյուջեի հաշվին,-նշել է նա և հավելել, որ տարվա սկզբից աշխատանքներ են տարվել բրոցիլյոզ հիվանդության հայտնաբերման ուղղությամբ և աշխատանքների արդյունքում հիվանդ կենդանիների գլխաքանակը գնում է դեպի նվազեցում։

-Հայաստանի Հանրապետությունում  համաճարակային վիճակը բարվոք է, չկան ինֆեկցիոն հիվանդությունների դեպքեր,-ասել է Գրիշա Բաղյանը և հավելել, որ շարունակվում է աշխատանքը նաև սննդամթերքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

- Մենք արդեն իրականացրել ենք շուրջ 800 ստուգում և որի արդյունքում նշանակվել է 32 միլիոն դրամի տուգանք։ Առանձին ուշադրություն ենք  դարձրել հացին,- շեշտել է նա, հավելելով, որ մայիսին հացի արտադրության և իրացման պայմանները ստուգելու համար մեծ ակցիա է իրականացվելու։

 

Այս խորագրի վերջին նյութերը