Քաղաքական

16.03.2021 20:56


Միայն Անդրանիկ Քոչարյանի որդուն և քրոջ որդուն են տարհանել, իսկ մնացածի մասով որոշել են, որ կարևոր չեն, կարող են զոհվել. «Դեժավյու»

Միայն Անդրանիկ Քոչարյանի որդուն և քրոջ որդուն են տարհանել, իսկ մնացածի մասով որոշել են, որ կարևոր չեն, կարող են զոհվել. «Դեժավյու»

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է. «Այսօր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը (մականունը՝ Անդոն) լրագրողների հետ ճեպազրույցում փորձեց հերքել, թե իր տղային տարհանել է պատերազմի ժամանակ, պնդում էր որ Վազգեն Քոչարյանը սկզբից մինչև վերջ եղել է ամենա թեժ կետում, սակայն ականատեսները և մեր աղբյուրը պնդում են, որ Անդրանիկ Քոչարյանը ստում է՝ նրա որդի Վազգենին, առնվազն 2 անգամ զորամասից հանել տարել են այլ տեղ, որևէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել, միայն նրան են տարհանել։ Տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակման մեջ, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը մերժել էր, ինքը կազմակերպել։

Անդրանիկ Քոչարյանին (մականունը՝ Անդոն) և հանրությանը տեղեկացնենք, որ տեղյակ ենք նաև իր քրոջ որդու Շուշիից Ստեփանակերտ տեղափոխելու մասին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի կեսերին և որ այդ «օպերացիան էլ» կազմակերպել է նույն ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը։ Լրագրողներին խնդրում ենք, այս մասին էլ հարց ուղղել Անդրանիկին, թող սա նույնպես հերքի, որից հետո կհրապարակենք մանրամասներ, որոնցով կզբաղվեն արդեն հաջորդ իշխանությունները և այդ «օպերացիայի» կազմակերպողները կկանգնեն դատարանի առաջ ու պատասխան կտան, թե այդ ո՞նց եղավ որ իմանալով թե ինչ է սպասվում Շուշիում և Հայկազովի բրիգադի ծառայողների տեղակայված հրետանակետերում, միմիայն Անդրանիկ Քոչարյանի որդուն և քրոջ որդուն տարհանեցին, իսկ մնացածի մասով որոշեցին որ կարևոր չեն, կարող են զոհվել»,-գրել է տելեգրամյան ալիքը։

Այս խորագրի վերջին նյութերը