«Մաքրեն իրենց զուգարանոտ բերանները». ակցիա «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտ (տեսանյութ)
Դաշնակցության երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմաց։
Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էին տարբեր ֆեյսբուքյան մեկնաբանություններ, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, գրել են տվյալ ՊՈԱԿ-ի աշխատակիցները տարբեր ֆեյքերի անուններից:
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Հանրության դատին ենք ուզում տալ մի հասցե, որտեղ գտնվող կազմակերպությունը պետության կողմից ֆինանսավորվում է, որ հայհոյի հայ ժողովրդին; Ով իշխանության հասցեին մի թթու խոսք է ասում, այս հաղցեից արժանանում է վիրավորանքների»:
Մեկ այլ երիտասարդ էլ բարձրախոսով հայտարարեց. «Այստեղ աշխատում են մարդիկ, որոնք գումար են վաստակում հասարակությանը վիրավորելու, հայհոյելու համար: Այստեղ աշխատում են մարդիկ, որոնք կարող են վիրավորել անգամ զոհվածի մորը: Մենք «նվերներ» ենք բերել իրենց համար»:
Դրանից հետո երիտասարդները տոպրակներից հանեցին զուգարանի թղթեր և բանջարեղներ ու նետեցին շենքի ուղղությամբ:
Դաշնակցական երիտասարդներից Գերասիմ Վարդանյանը նշեց, որ այս ՊՈԱԿ-ը ծառայում է Նիկոլ Փաշինյանի անձնական խնդիրների լուծմանը, իր իշխանության մրապնդմանը և կարծիք ստեղծելու, թե Նիկոլ Փաշինյանը հանրային աջակցություն է վայելում: Այս զուգարանի թղթերն ուղարկում ենք, որ մաքրեն իրենց զուգարանոտ բերանները: Բանջարեղենն իրենց որակական հատկանիշների մասին է, իրենք մեր հասարակության միջի բանջարեղենն են:

Աղբյուրը՝ news.am