Քաղաքական

16.03.2021 14:08


Սույն գործով վարույթը անջատելու գործընթաց սկսելու փոխարեն կարելի էր ընդամենը առողջություն մաղթել Սեյրան Օհանյանին. Արամ Վարդևանյան

Սույն գործով վարույթը անջատելու գործընթաց սկսելու փոխարեն կարելի էր ընդամենը առողջություն մաղթել Սեյրան Օհանյանին. Արամ Վարդևանյան

Կարծես սույն գործով վարույթը անջատելու գործընթաց են սկսել: Դա քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, բայց բացառապես կոնկրետ հիմքերի վրա է հիմնված: Եթե օրինակ ամբաստանյալներից մեկը չի գտնվում ՀՀ-ում, կամ առողջական այնպիսի խնդիրներ ունի, որոնք անհնարինություն են առաջացնում, այդ դեպքերում կարելի է սկսել նման գործընթաց: Վերջին շրջանում հիշում եք՝ արդեն լուսահոգի Մանվել Գրիգորյանի դեպքում նման գործընթաց իրականացվեց: Սեյրան Օհանյանի դեպքում որևէ հիմք չկա։

Այս մասին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Հերթական հայտարարությունն էր և որոշակի ճնշում դատարանի նկատմամբ։ Կարծում եմ՝ այդ ամենի փոխարեն պարզապես պետք էր առողջություն մաղթել Սեյրան Օհանյանին, ում մոտ որոշակի առողջական բարդություններ են առաջացել։ Մենք գիտեինք, որ Սեյրան Օհանյանը չէր գալու, դա օրենքի ուժով ենթադրում էր, որ դատական նիստ չէր լինելու, որոշակի ձևական բնույթ ունի նման տեսակ պայմաններում նիստի անցկացումը, որը դատարանը ևս արձանագրեց»,-ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանը նշեց, որ հաջորդ դատական նիստը կայանալու է մարտի 23-ին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը