Թովմասյանի սենսացիոն բացահայտումը. «Ինտերպոլը» մերժել է ՀՀ իշխանություններին
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես գրել էր այսօր «Հրապարակը», ԱԺ-ում պետք է հանդես գար սենսացիոն բացահայտմամբ:
Թովմասյանը քիչ առաջ խորհրդարանում տեսախցիկների առջև ներկայացրեց մի փաստաթուղթ, որը վերաբերում է Մարտի 1-ի գործով ՀՀ իրավապահ մարմինների կողմից քրեական հետապնդման ենթարկվող նախկին դատախազ Գևորգ Կոստանյանին:
Վերջինս, հիշեցնենք, այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և պետք է որ միջազգային հետախուզման ենթարկվեր, սակայն, ըստ Թովմասյանի, «Ինտերպոլի» կողմից մերժվել է նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների խնդրանքը:
Որպես իր ասածի վկայություն` Թովմասյանը ներկայացրեց համապատասխան փաստաթուղթ, որով «Ինտերպոլը» հղում է անում միջազգային կոնվենցիայի երրորդ հոդվածին, որ իրենք Կոստանյանի նկատմամբ քրեական հետապնդումը համարում են քաղաքական, ուստի «Ինտերպոլը» չի կարող հետախուզում հայտարարել քաղաքական պատճառներով քրեական հետապնդման ենթարկվող անձին:
Ավելին, «Ինտերպոլը», ըստ անկախ պատգամավորի, նաև կոչով դիմել է ՀՀ իշխանություններին` քաղաքական գործերով իրենց չդիմել, և տեղեկացրել են, որ դադարեցնում են ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցությունն այս գործով, ինչը հարված է Հայաստանի հեղինակությանը:
Ըստ Թովմասյանի` Կոստանյանը մեկ տարուց ավելի է` չի հետախուզվում «Ինտերպոլի» կողմից, ինչը թաքցրել են ՀՀ իշխանությունները և ստել են, թե նախկին դատախազը միջազգային հետախուզման է ենթարկվում, և այս խայտառակության համար պետք է պատասխան տան համապատասխան մարմիններն ու անձինք: