Մեկնաբանություն

16.03.2021 14:10


Ի՞նչ «կրակ» կա Կարմիր շուկայի շուրջ լուրերի «ծխերի» տակ. նիկոլ փաշինը նոր հանձնումների հո՞ղ է պատրաստում

Ի՞նչ «կրակ» կա Կարմիր շուկայի շուրջ լուրերի «ծխերի» տակ. նիկոլ փաշինը նոր հանձնումների հո՞ղ է պատրաստում

Ընդամենը մի քանի օր առաջ, զանազան ջղակծկումներից հյուծված հայրենի լրատվադաշտում ու սոցհարթակներում մի պահ տարածվեց Արցախի հատնի Կարմիր Շուկան, ավելի ճիշտ՝ այնտեղով անցնող ճանապարհը ևս թուրքերին (ադրբեջանցիներին) հանձնել-չհանձնելու մասին խոսակցությունների «ծուխը»:

Բուն «ծուխը», հիշեցնեմ, հետևյալն էր, թե Արցախի «նիկոլը»՝ Ստեփանակերտի կառավարիչ Արայիկ Հարությունյանը, ռուսական խաղաղապահների ղեկավար գեներալ Մուրադովի ու Երևանի ԱԱԾ-ի ինչ-որ խորհրդավոր կերպարի ուղեկցությամբ, գնացել են Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի մոտ, որպեսզի նրան պարտադրեն, որ Կարմիր Շուկայի ճանապարհի վերահսկողությունը դադարեցվի: Պարզ ասած, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումները թողնեն Կարմիր Շուկայի ճանապարհը, այն հանձնեն ադրբեջանական կողմին՝ ռուսական խաղաղապահների «կոսմետիկ» հսկողության ներքո:

Եղե՞լ է առհասարակ հանդիպում, չի՞ եղել: Անհայտ է: Եթե եղել է, ապա իսկապե՞ս դա է եղել խոսակցության առարկան, էլի անհայտ է:

Հայտնի է միայն, որ հիշյալ լրահոսային «ծխի» տարածումից հետո, մարտի 13-ին Արցախի «նիկոլը», թե՛ անձամբ, թե՛ իր մամուլի խոսնակի միջոցով սկսեցին հերքել, թե նման բան կա: Մի հերքում էլ Արցախի բեկորների ՊԲ-ն տարածեց, թե այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Դե, գիտենք այդ «հերքումների» իրական արժեքն ու կշիռը: «Տարօրինակ պատերազմի» ընթացքում էլ էին շատ բաներ հերքում կամ հակառակը՝ հայտարարում: Օրինակ, նույն Արցախի «նիկոլի» կողմից հայտարարվում էր, թե Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս է ցնդեցվել, բայց վերջը պարզվեց, որ ընդամենը... «ֆոտոշոփով»: Հայտարարում էին, թե Հադրութում մարտեր են, պարզվեց՝ արդեն հանձնել էին, հայտարարում էին, թե Շուշիում մարտեր են, պարզվեց՝ Շուշին դեռ կապիտուլյացիոն հայտարարությունից մի քանի օր առաջ էր թուրքերի վերահսկողության տակ անցել:

Կարճ ասած՝ այս անձինք ու կառույցները երբ ինչ-որ մտահոգիչ լուր հերքում են, ապա սկսում ես շատ ավելի շատ անհանգստանալ, որովհետև հասկանում ես, թե քանի՞ գրոշ արժեն նրանց «հերքումները»:

Այնուհանդերձ, ի՞նչ «կրակ» կա Կարմիր Շուկայի ճանապարհը ևս թուրքերին հանձնել-չհանձնելու լրատվադաշտում տարածված «ծխերի» տակ:

Խնդիրն այն է, որ այդ ճանապարհը կարևոր նշանակություն ունի: Թշնամու՝ ադրբեջանական կողմի համար այն կարևոր է, որովհետև նախ՝ դեպի Շուշի ազատ գնան-գան, բացի այդ՝ վերահսկողություն սահմանեն դեպի Մարտունի տանող նույն այդ ճանապարհի վրա, այսինքն՝ հնարավորինս բարդացնեն հայերի անցուդարձը դեպի Մարտունի, այն, այսպես ասած, մի երակով էլ կտրեն Ստեփանակերտից:

Մոտավորապես, նման հեռանկարը կարելի է համեմատել այն դժոխքի հետ, որ, օրինակ նիկոլ փաշինը՝ իր ալիևի հետ, հավեսով սարքել են Սյունիքի հայության գլխին՝ Գորիս-Կապան կամ հակառակ ուղղությամբ երթևեկող հայությանը, փաստորեն, պարտադրելով, որ ճանապարհի մի մասն անցնեն «ադրբեջանական» տարածքով, այսինքն՝ զինված թուրքերի ուղիղ նշանառության, ճանապարհին ֆիզիկական ներկայության և նրանց կողմից առևանգվելու, խոշտանգվելու կամ սպանվելու իրական սպառնալիքի պայմաններում:

Վերադառնանք Կարմիր Շուկայի շուրջ տարածված ու՝ Արցախի բեկորների ներկայացուցիչների կողմից պաշտոնապես հերքված խոսակցություններին: Հասկանալի է, իհարկե, որ Ստեփանակերտի կառավարիչ Արայիկ Հարությունյանը չի որոշում: Նա ընդամենը Երևանի նիկոլի Ստեփանակերտի «կլոնն» է:

Իսկ Երևանի թրքահպատակ նիկոլը, ինչպես հայտնի է, միանգամայն հլու-հնազանդ կատարում է ալիևի և էրդողանի հրահանգները, սպասարկում է նրանց շահերը: Այնպես որ, անկախ այն բանից, թե ով ինչ է հերքում կամ հաստատում, այնքան էլ անհավանական բան չէ, որ նիկոլ փաշինը կարող էր համաձայնել նաև նշված ճանապարհահատվածը հանձնել հայերիս թշնամուն:

Մեծ հաշվով, այդքանը հանձնել է, մի ճանապարհն ի՞նչ է, որ չհանձնի: Ի՞նչ իմանաս, թե ի՞նչ ազգության են այն դիպուկահարները, որոնց նիկոլ փաշինը շարում է պետական շենքերի տանիքներին, երևացող տեղերում, ըստ էության ասելով, որ պատրաստ է կրակել հայ ժողովրդի վրա: Նման լուր էլ եղավ, չէ՞, որ «ռազմական հեղաշրջման փորձից» լեղապատառ նիկոլի թուրքական ռազմական հատուկջոկատայինններն աջակցություն են խոստացել: Դա էլ, ասացին՝ «իրականությանը» չի համապատասխանում: Բայց մի իրավիճակում, երբ մեր ամբողջ իրականությունը ոչ մի բանի չի համապատասխանում, ես, օրինակ, վստահ չեմ, որ դիպուկահար զենքով ՀՀ ԱԳՆ շենքի տանիքին կամ ԱԺ ֆասադային պատուհանից պիժոնություն անողները հենց թուրքական բանակի թուրք ներկայացուցիչներ չեն:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը