Լրահոս

16.03.2021 12:59


ՀՊՏՀ-ն անցնում է հեռավար ուսուցման

ՀՊՏՀ-ն անցնում է հեռավար ուսուցման

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մարտի 17-ից անցնում է հեռավար ուսուցման։

«Սիրելի՛ ուսանողներ, կորոնավիրուսային համավարակի ներկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՊՏՀ ռեկտորատը երեկվա նիստում որոշել է մարտի 17-ից ապրիլի 5-ը ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար հիմունքներով՝ zoom հարթակում։

Նիստում քննարկվել և ընդգծվել է, որ գործընթացի հեռավար կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրականացված են»,-տեղեկացնում են բուհի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշվում է, հեռակա բակալավրիատի ուսանողների համար մարտի 17-19-ի դասերը կկազմակերպվան ոչ հեռավար տարբերակով։

Այս խորագրի վերջին նյութերը