Քաղաքական

16.03.2021 12:28


ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն այցելել է ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն այցելել է ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն այցելել է Հայաստանի ԱԳՆ:

«Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը ողջունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին»,-գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ով նաև լուսանկար է հրապարակել:

Ավելի վաղ նշվել էր, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն այսօր Երևանում հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

«Հանդիպումների ընթացքում անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և կարգավորման գործընթացում ԵԱՀԿ շարունակական դերակատարմանը: Քննարկումը կներառի նաև ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հարցը»,-ասված է ԵԱՀԿ հաղորդագրությունում:

ԵԱՀԿ գործող նախագահ Լինդեն հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը