Լրահոս

16.03.2021 11:21


14 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 585 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

14 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 585 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 585 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 179287 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 780085 վերջին մեկ օրում` 3242 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 8469 պացիենտ. մեկ օրում ավելացել է 279-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 166702 անձ` վերջին մեկ օրում 292 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3277 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 839 է:

Այս խորագրի վերջին նյութերը