Լրահոս

16.03.2021 10:44


Արցախում շմոլ գազի արտանետման հետևանքով 15 տարեկան երեխա է մահացել

Արցախում շմոլ գազի արտանետման հետևանքով 15 տարեկան երեխա է մահացել

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում և Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասում ժամը 22:10-ին ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկում մահացած 15-ամյա բնակիչ Տ.Ղ.-ի մասին:

Դեպքի վայր մեկնած ՆԳ նախարարության ծառայողները պարզել են, որ պատանին գտնվել է լոգարանում և մահացել է շմոլ գազի արտանետումից:

«Ներքին գործերի նախարարությունը կրկին զգուշացնում և հորդորում է՝ պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները և ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործումը: Զերծ մնալ դժբախտ ելքով պատահարներից և արտակարգ իրավիճակից»,-նշված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը