Լրահոս

16.03.2021 09:51


Շղթայական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Opel Zafira-ն և Opel Astra-ն. կա 4 վիրավոր

Շղթայական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Opel Zafira-ն և Opel Astra-ն. կա 4 վիրավոր

Այսօր՝ մարտի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Այնթապ գյուղի Արտաշատյան խճուղու և 7-րդ փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքերում, բախվել են Mercedes, Nissan, Opel Zafira և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչև հիվանդանոց տեղափոխելը Մասիսի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը