Երևան-Գյումրի ճանապարհին ողբերգական վթարից տուժած 4-րդ ուղևորը ևս մահացել է
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական վթարի հետևանքով տուժած 4-րդ ուղևորը ևս մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում։ Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել քարերին և կողաշրջվել։
«15-ամյա ուղևորներ Մարատ Խաչատրյանը և Յուրի Աբրահամյանը տեղում մահացել են, իսկ 15-ամյա վարորդը և մյուս ուղևորները՝ 15-ամյա Էդգար Գրիգորյանը և Սարգիս Ալեքսանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Էդգար Գրիգորյանն ու Սարգիս Ալեքսանյանը մահացել են»,-նշված է հաղորդագրության մեջ:
Վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում բժիշկներին չէր հաջողվել փրկել վիրավորներից 3-ի կյանքը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: