Ռազմական դրությունը հանելու առաջարկությամբ առաջին հերթին ցանկանում էինք թոթափել երկրում առկա լարվածությունը, բայց իշխանությունները կրկին այդ լարվածությունը պահպանեցին՝ մերժելով առաջարկը. Եթե այսպես շարունակեն լարվածությունը գնալով ավելանալու է: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նա իշխանությունների այս քայլը որապես որպես «ոչ ադեկվատ գնահատական իրավիճակին»:
Դիտարկմանը, թե Բաղրամյան պողոտան փակելը խախտում է մարդկանց իրավունքները, Աբովյնը նկատեց. «Ինչու չեն խոսում Շուռնուխում ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարումից: Կամ ինչու չեն խոսում, որ ՀՀ քաղաքացին Գորիսով գնում է և տեսնում է թուրքա-ադրբեջանական զորքերի ներկայացուցիչների»:
Նա համաձայնեց, որ ռազմական դրությունը հանելուց հետո ընդդիմադիր երկու խմբակցության ձայները բավարար չեն վարչապետին անվստհություն հայտնելու համար. «Ռազմական դրությունը նաև այլ սահմանափակումներ է ենթադրում, օրինակ ընտրությունների անցկացումը: Բացի դրանից, կան քաղաքական մեխանիզմներ, որոնք այս կամ այն կերպ իրենք տեսնում են որպես վտանգ:Ես կդժվարանամ, ասել, թե կոնկրետ ինչից են վախենում, բայց որ վախենում են, դա ակնհայտ է»:
Աբովյանը նաև հայտարարեց, որ Գագիկ Ծառուկայնը ասել է՝ վարչապետի հրաժարական, ապա որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններ, ոչ մի դեպքում, ըստ Աբովանի, փողոցային պայքարը չի նահանջելու, քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացել։
Աբովյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ԲՀԿ-ն համաձայն է Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում արտահերթ ընտրություններին, վերջինս չհստակեցրեց, փոխարենը նշեց. «Հայրենիքի փրկության շարժումը հավաքվել է մի գաղափարի շուրջ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում, դրանից հետո պետք է լինեն ընտրություններ: Յուրաքանչյուր ուժ իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, հայրենիքի փրկության շարժման հիմնական գործառույթն այն էր, որ իշխանությունը չուզենալով, ատամները կրճտացնելով, ի վերջո, եկել է այն մտքին, որ առանց արտահերթ ընտրությունների վիճակն գնալով ծանրանալու է։ Նիկոլ Փաշինյանը պետք է տա հրաժարական, և լինեն արտահերթ ընտրություններ: Մնացածը հընթացս պարզ կլինեն»:
Նիկոլ Փաշինյանի հրաժարական և արտահերթ ընտրություններ․ մնացածը հընթացս հասկանալի կլինի. Արման Աբովյան (տեսանյութ)

Աղբյուրը՝ news.am