Քաղաքական

15.03.2021 13:47


ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանից կժամանի ՀՀ. Այվազյանի հետ հանդիպումը կկայանա մարտի 16-ին

ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանից կժամանի ՀՀ. Այվազյանի հետ հանդիպումը կկայանա մարտի 16-ին

Այսօր մարտի 15-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Մարտի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի, Շվեդիայի ԱԳ նախարարի հանդիպումը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Արա Այվազյանի և Անն Լինդեի հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին ժ. 10։30-ին, որին 11:35-ին կհետևի ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Հիշեցնենք՝ մարտի 10-ին ԵԱՀԿ գործող նախագահը Twitter-ի իր էջում գրառում էր կատարելով՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան: Շվեդիայի արտգործնախարարը ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնել է 2020-ի տարեվերջին։

Լինդեն, սակայն, այս տարվա փետրվարին այցելել էր տարածաշրջան. նա եղել էր Վրաստանում, որից հետո այցելել էր Մոլդովա։

ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակում նա դեռ չի եղել Հայաստանում և Ադրբեջանում։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին Մոսկվայում հանդիպել էր Անն Լինդեի հետ: Հանդիպմանը քննարկվել էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

Լինդեն մարտի 15-ին մեկնելու է Ադրբեջան։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը