Մեկնաբանություն

15.03.2021 14:25


Ինչու էին ուզում վերացնել «Հայաստան» հիմնադրամը և ինչպես լափեցին հիմնադրամի փողերը

Ինչու էին ուզում վերացնել «Հայաստան» հիմնադրամը և ինչպես լափեցին հիմնադրամի փողերը

Չկա մի բան, գործունեության մի ոլորտ, մի պետական կամ հավաքական կառույց, որը թրքահպատակ նիկոլներն ու նրանց պարագլուխ փաշինն այս կամ այն կերպ ապականած, իրենց թրքահոտ թաթերով կեղտոտած չլինեն:

Վերցնենք թեկուզ «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Նախ, ընդգծելով հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ, թե՛ նիկոլ փաշինը, թե՛ նրա խմբոնի բազմաթիվ այլ անդամներ, երբ դեռ ընդամենը պրոադրբեջանական, պրոթուրքական քարոզիչներ էին և այսպես ասած՝ «ընդդիմադիր լրագրող», հետևողականորեն հակաքարոզչություն էին իրականացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեմ:

Սրանք տարիներ շարունակ քարոզում էին, որ հատկապես արտերկրի հայությունը, Սփյուռքը հիմնադրամին գումարներ չնվիրաբերի: Ավելին, անընդհատ ու հետևողականորեն կեղտոտագույն հակաքարոզ, մտացածին ու վարկաբեկիչ արշավանքներ էին իրականացնում թե՛ «Հայաստան» հիմնադրամի, թե՛ հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերի, «Հիմնադրամի» անմիջական գործունեությունն իրականացնող անձանց դեմ: նիկոլն ու իր թրքահպատակ բանդան տարիներ շարունակ հանրությանը ներշնչում էին, թե հիմնադրամի միջոցները գողացվում, թալանվում, լափվում են, այսպես ասած:

Այդ վայրենի հակաքարոզը, բացի կոնկրետ անձանց դեմ ուղղված լինելուց, բացի Սփյուռքի ներկայացուցիչներին վանելուց, ինքնին նպատակ էր հետապնդում հնարավորինս վարկաբեկել համազգային կարևոր կառույցներից մեկը:

Ու, միանգամայն օրինաչափ է, որ օտարների աջակցությամբ իրականացրած հեղաշրջումից, Հայաստանի իշխանությունն ապօրինի զավթելուց հետո, նիկոլ փաշինն ու իր թրքաբարո բանդան ձեռնմուխ եղան «Հայաստան» հիմնադրամի դեմ արդեն գործնական արշավանքին՝ այն վերացնելու նախնական մտադրությամբ:

Դրանց մտքինն այն էր, որ «Հայաստան» հիմնադրամը, այսպես ասած՝ կփակեն, իսկ հնարավոր նվիրատվությունները, Սփյուռքի միջոցներն էլ կվերաուղղեն նիկոլ փաշինի ու իր կնոջ՝ աննա հակոբյանի անձնական տնօրինման «Իմ քայլը» կամ այն մյուս, մեծ հաշվով՝ անվերահսկելի հիմնադրամներին:

Այդ ծրագիրը նրանց հաջողվեց մասամբ՝ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի դեմ անձնավորված վրեժխնդրության բնույթի քրեական, գործնականում՝ քաղաքական հետապնդում ծավալելով: Բայց հիմնադրամը փակել չստացվեց: Այդ դեպքում անցան այլ տարբերակի: Հիմնադրամի տնօրեն նշանակեցին նիկոլանվիրյալ մեկին, ոմն Հայկակ Արշամյանի...

Թե ինչու էր դա նիկոլի համար կարևոր, ակնհայտ դարձավ այն գերխայտառակ այլանդակություններից, որ սրանք թույլ տվեցին «Հայաստան» հիմնադրամի ու, ըստ այնմ՝ հիմնադրամին գումարներ փոխանցած բոլոր հայերի դեմ:

Փաշինի հրահրած «տարօրինակ պատերազմի» ընթացքում, թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցները, թե՛ ՀՀ քաղաքացիներն աննախադեպ ծավալի գումար հանգանակեցին «Հայաստան» հիմնադրամին՝ մոտ 170 միլիոն դոլար: Իսկապես, «Հայաստան» հիմնադրամը, իր գործունեության ամբողջ ընթացքում նման հանգանակությամբ դրամահավաք չէր ունեցել: Հասկանալի է, պատերազմի հետ կապված հուզական, ազգային միասնությանը վերաբերող հանգամանքներն էլ իրենց մեծ ազդեցությունն ունեցան, որ այդքան մեծ ծավալի գումար հավաքվեց: Ի դեպ, համեմատության համար նկատենք, որ նիկոլ փաշինի թրքահպատակ կառավարությունն իր գոյության ոչ լրիվ 3 տարվա ընթացքում ավելի քան 100 միլիոն դոլար մսխել է իր անպետք պաշտոնյաներին գերխոշոր «պարգևավճարներ» ցնծալու վրա: Չշեղվենք, սակայն, «Հայաստան» հիմնադրամից:

Եվ ի՞նչ արեց, ինչպե՞ս է վարվել փաշինի թրքահպատակ իշխանությունը համայն հայության հանգանակած շուրջ 170 միլիոն դոլարի հետ: Մեծ մասն ուղղակիորեն կերել են, լափել են՝ իրենց երբեմնի բառերով եթե բնորոշելիս լինենք:

Համենայն դեպս, նիկոլ փաշինի իշխանությունը, չունենալով դրա իրավունքը, ներկայացնելով կամ ձևավորելով խիստ վիճելի «օրինական» հիմքեր, կոպտորեն մտել է «Հայաստան» հիմնադրամի գանձանակը և կառավարության ընթացիկ ծախսերը (չար լեզուներն ասում են՝ ընդամենը աշխատավարձ ու թոշակ, ու հա, իրենց պրեմիաները տալու համար) հոգալու համար գրպանել են ավելի քան 100 միլիոն դոլար: Եվս մոտ 8 միլիոն դոլարի հետ կապված էլ, առհասարակ գերմութ մի պատմություն են սարքել. ըստ բազմաթիվ հրապարակումների և ահազանգերի, 8 մլն դոլար հիմնադրամի միջոցներից կանխիկացվել է և... չքվել:

Ու ամենի՛ց բնութագրականը: Շարունակաբար հրեշտակ և սուրբ ձևացող այս չգիտեսթեինչախումբը՝ նիկոլ փաշինի գլխավորությամբ, ամեն կերպ, բոլոր հնարավոր եղանակներով փորձում է խուսափել հաշվետու լինելուց: Սրանք, որ առաջներում ամեն երկրորդ նախադասությունից հետո թափանցիկության և հաշվետվողականության մասին էին խոսում, հիմա իրենց կերած կեղտոտ «բողկերի» համար ոչ էլ ուզում են հաշվետու լինել: Նույնիսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից են ուզում «թռնել»:

Գիտե՞ք, ինչ-որ տեղ նիկոլն ու նրա հանցախումբը տեղ ունեն այդպես վարվելու: Առնվազն նրանց հանդեպ, որոնց բացահայտորեն էշի տեղ են դնում, իսկ դրանք, արդարացնելով իրենց նկատմամբ նման նվաստացուցիչ վերաբերմունքը, անուղեղ-ապուշների նման, շարունակում են սատարել, ասենք ի՜նչ սատարել, լպստո՜ւմ են իրենց պաշտելի թրքահպատակ-գլխակերին:

Բայց, որպես գաղտնիք, թե՛ թրքահպատակին, թե՛ նրա ողորմելի մանկլավիկներին, թե՛ այդ կեղտապուլիկներին լպստողներին արժե փոխանցել, որ անխուսափելիորեն պատասխանատվության են ենթարկվելու, կոնկրետ նիկոլ-իշխանավորները՝ օրենքի ամբողջ խստությամբ, իսկ մնացածը՝ վերին արդարության օրենքներով նաև:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը