Լրահոս

15.03.2021 11:17


10 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 317 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

10 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 317 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 317 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 178 702-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4102-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 230 է, ընդհանուր առողջացածներինը՝ 166 410, փաստացի բուժվողներինը՝ 8190: Մեկ օրում արվել է 2460 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 776 843 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը