Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը թաքնվում է ռուսական պետհամարանիշների ետևում
Հրապարակը գրում է․ Նիկոլ Փաշինյանի աներձագ-պատգամավոր Հրաչյա Հակոբյանը փոխել է իր ավտոմեքենայի համարներն ու փակցրել ռուսական պետհամարանիշներ՝ թերևս փորձելով թաքնվել դրանց հետևում, որ հասարակության մեջ այդ մեքենայով երևալիս նրան չճանաչեն: Նրա բալագույն Honda CR-V -ի վրա մինչև վերջերս փակցված էին 055 HH 11 պատգամավորական համարանիշներ, սակայն պատերազմում իրենց ղեկավարի ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, երբ հասարակությունը լարվեց իրենց թիմակիցների դեմ, իմքայլականներից ոմանք սկսեցին փոխել իրենց մեքենաների համարները՝ իբրև թե այդպիսով թաքնվելով հասարակության աչքից: Նրանցից էին նաև ԱԺ երկու իմ քայլական փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը, որոնք իրենց ծառայողական Toyota Camry-ների պատգամավորական համարները հանել ու տեղը ռուսական համարանիշներ էին տեղադրել: Բայց մամուլը շատ արագ հայտնաբերեց նրանց խորամանկությունն ու դրանից հետո որոշ պատգամավորներ նորից տեղադրեցին իրենց մեքենաների իրական համարները: Բայց Փաշինյանի աներձագը դեռևս շարունակում է երթևեկել ռուսական պետհամարանիշով: Նրա մեքենան օրերս նկատեցինք ԱԺ տնտեսական մուտքի մոտ կայանած:
Նշենք, որ օրենքով արգելվում է մեքենայի վրա այլ պետհամարանիշ փակցնել, առավել ևս՝ օտար երկրի պետհամաանիշ, դա կոպիտ խախտում է: Բայց քանի որ իմքայլականներին 2,5 տարի է՝ ցանկացած ապօրինություն ներվում է, ուստի այս մի փոքր կեղծիքի կամ անօրեն արարքի վրա ևս մեր իրավապահները, ինչպես տեսնում ենք, աչք են փակում, քանզի եթե աչք չփակեին, հաստատ կզբաղվեին այն հարցով, թե որտեղից իմքայլական պատգամավորներին ռուսական պետահամարնիշներ, ո՞վ է նրանց տվել, և ի՞նչ իրավունքով են ինքնակամ փոխել ԱԺ-ի տրամադրած համարներն ու ռուսական, իսկ որոշ պատգամավորների դեպքում՝ հայկական, բայց օպերատիվ համարանիշներ տեղադրել, օրինակ՝ իմքայլական Քոչարյան Անդոն, որի մասին վերջերս գրվեց, որ իր ծառայողական Toyota Camry-ի 014 HH 01 համարները հանել տեղը 36 VV 355 օպերատիվ համարանիշ է փակցրել: Ո՞վ է այդ արտոնությունը նրանց շնորհել՝ դժվար է ասել: Հավանաբար իշխանական պատգամավոր լինելն է նրանց նման ինդուլգենցիաներ և արտոնյալ կարգավիճակ շնորհում: