Լրահոս

14.03.2021 13:33


Էջմիածնում 31-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազախողովակի հենասյունը, ճաղավանդակներն ու քարե պարիսպը, արմատից տապալել ծառը և կողաշրջված վիճակում հայտնվել մայթին, կան վիրավորներ

Էջմիածնում  31-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազախողովակի հենասյունը, ճաղավանդակներն ու քարե պարիսպը, արմատից տապալել ծառը և կողաշրջված վիճակում հայտնվել մայթին, կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու կասկայդորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտի համար նախատեսաված մայթին, առաջ ընթացել, կոտրել գազատար խողովակի հենասյունը, այնուհետև բախվել նույն փողոցի 17/1 տան քարե պարսպին, կոտրել երկաթե ճաղավանդակներն ու փլուզել պարսպի որոշ հատված, այնուհետև բախվել ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ալեքսանյանն ու ուղևոր, Զվարթնոց թաղամասի բնակիչ, 25-ամյա Սուրեն Աբրահամյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը