Մեկնաբանություն

14.03.2021 11:00


Ինչ արժե իր քայլը և ինչու են հայտնվել դիպուկահարները

Ինչ արժե իր քայլը և ինչու են հայտնվել դիպուկահարները

Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը բառիս բուն և փոխաբերական իմաստով շատ թանկ է նստում բոլորի, այդ թվում՝ իր վրա։ Բայց նախևառաջ՝ պետության վրա։

Քայլելու միջոցով իշխանության եկած Նիկոլն այժմ չի կարող քայլել։ Վախենում է։ Նա մենակ է, մենակ է, մենակ է։

Նիկոլը շրջապատված է ոստիկաններով։ Երևանի կենտրոնում նրա տեղաշարժը հսկայական ծախս է բերում․ ոստիկաններ են հանում ոտքի, տեխնիկա, ոտքի ելած ոստիկաններին պարգևավճար են տալիս, ոստիկանապետին՝ կաշառք և այլն։ Երբ ավտոմեքենայով է տեղաշարժվում, նույն պատկերն է՝ հսկայական շարասյուն, ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ․․․

Բացի ոստիկաններից Նիկոլն իրեն շրջապատել է նաև դիպուկահարներով։ Հա՞յ են այդ դիպուկահարները, թե՞ հարևան երկրից, պարզ չէ։ Պարզ չէ, քանի որ դիմակավորված են։ Ըստ ամենայնի՝ թուրքեր են։ Դժվար թե հայը զենքը պահեր ժողովրդի վրա՝ հանուն թուրքական կատարածու Նիկոլի։

Թուրքիան Նիկոլին պաշտպանել է քաղաքական հայտարարությամբ և տրամաբանական է, որ կպաշտպանի նաև կրակելով։ Մի խոսքով, դիպուկահարի ով լինելը բացահայտված չէ, բայց բացահայտված է էությունը։

Դիպուկահարին ցուցադրաբար հետը ման տալով Նիկոլը նաև մեսիջ է հղում, որ հանուն աթոռի պատրաստ է պայքարել մինչև վերջին փամփուշտը, մինչև հայի արյան վերջին կաթիլը։

Նիկոլը գիտի, որ լավագույն դեպքում դատվելու է։ Հենց դա էլ նրա մոտ սարսափելի վախեր է առաջացրել ու ստիպել գործել պետությունը գրաված օկուպանտի պես։

Վարչապետի կարգավիճակով Նիկոլի քայլելը Երևանի փողոցով շատ թանկ է նստում Հայաստանի վրա։ Մեզ վրա ամբողջ աշխարհը թքում է, քանզի կապիտուլյատին հանդուրժող պետությունն արժանի է միայն նվաստացման ու արհամարհանքի։ Այդպես էլ անում են։ Դրա համար է Ալիևն իր կոշիկները սրբում Նիկոլի վրա, հոխորտում Սյունիքի մասով ու հայտարարում, որ չի վերադարձնելու գերիներին։

Քանի դեռ Նիկոլը չի վռնդվել, ամբողջ աշխարհն է կոշիկները սրբելու Հայաստանի վրա ու վերջում հանձնելու Թուրքիային։ Այնպես որ ամեն ինչ պարզ է՝ Հայաստանն առանց Նիկոլ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը