Կրակոցներ՝ Կոտայքի մարզի «Հին Թաղեր» ռեստորանում. կրակողը ռազմական ոստիկանության կապիտան է
Երեկ՝ մարտի 12-ին, հերթական կրակոցներն են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ «Հին Թաղեր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։55ի սահմաններում նշված ռեստորանում հաճախորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 1 հոգի իր մոտ եղած ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, ապա դիմել փախուստի։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, Կոտայքի քննչական խումբը՝ բաժնի պետ Գ. Մաթևոսյանի և ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ պարզել են, որ վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Հունանյանը իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ապա Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։
Քննչական խումբը պարզել է, որ «յաշիկը» եղել է, որից հետո հայտնաբերվել է «յաշիկը» ու քննչական գործողությունների արդյունքում, որը տևել է մի քանի ժամ, հաջողվել է հասնել նրան, որ Է. Հունանյանը ներկայացրել է ինքնաձիգն ու 2 փամփուշտատուփ։
Փամփուշտատուփերի մեջ եղել են մեծ թվով փամփուշտներ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 հատ պարկուճ, 1 փամփուշտ։
Փաստի առթիվ Տ. Բաղյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քննիչի որոշմամբ Է. Հունանյանը ձերբակալվել է։
Նա աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի Սևանի հենակետի պետ, կոչումով կապիտան է։
Քննիչի հանձնարարականով էլ «յաշիկը» տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։