Լրահոս

13.03.2021 12:43


Եղանակի պատճառով կրկին դադարեցվել են զոհված զինծառայողների աճյունների որոնումները

Եղանակի պատճառով կրկին դադարեցվել են զոհված զինծառայողների աճյունների որոնումները

Եղանակի պատճառով մարտի 13-ին նույնպես դադարեցվել են ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Զոհված զինծառայողների աճյունների՝ Մարտունու և Վարանդայի(Ֆիզուլի) շրջաններում նախատեսված որոնողական աշխատանքները, տեղացող ձյան և բքի պատճառով դադարեցվել էին մարտի 12-ին:

Հրադադարից հետո, առ այսօր հայտնաբերվել է 1499 աճյուն:

Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 15-ին:

Այս խորագրի վերջին նյութերը