նիկոլ փաշինի թրքահպատակ ու հակահայ խմբոնում սաստիկ մրցակցություն է ծավալվել… «փաշինից ավելի նիկոլ» անփառունակ մրցանակի արժանանալու համար: Այն իմաստով, թե այդ խմբոնում ո՛վ ավելի «նիկոլ» կդրսևորվի: Ամեն օր դրանցից մեկնումեկն ակտիվանում է և դրսևորվում:
Երեկ հերթը հասավ նիկոլի Միքայելյան Սասունին, այն որ ԱԺ-ում «մախաչի» դեր է վերցրել, ձեռքի հետ էլ ԵԿՄ վարչության նախագահ է կարգվել: Միքայելյան Սասունը հայտարարություն է տարածել, գիտեք, իր ստորագրությամբ, բայց այնպես, որ դա «Երկրապահ կամավորականների միության» անունից է, իբր, բոլոր երկրապահների, էլի: Կարծում ենք, նա դրանով լուրջ հայտ է ներկայացրել «փաշինից ավելի նիկոլ» անփառունակ և արատավոր մրցանակին արժանանալու համար: Եթե մրցանակաբաշխությունը մենք անցկացնեինք, կարելի էր նաև մի առանձին՝ «երկդիմության և փարիսեցիության» մրցանակ էլ շնորհել Միքայելյան Սասունին: Եվ ահա թե՝ ինչու:
Հայտարարության առաջին իսկ տողերից պարզ է դառնում, որ Միքայելյան Սասունը երեկ առավոտյան արթնացել է տևական նիրհից, ապա պատահաբար տեղեկացել, որ թշնամին ուզում է զավթել Սյունիքը: Հա, Միքայելյան Սասունն ասում է. «Սթափվել է պետք հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով…»:
Չէ, հա: Այս ե՞րբ նոր եկաք: Չէ, լո՛ւրջ: Որտե՞ղ էր Միքայելյան Սասունը մի 3-4 ամիս շարունակ, որ նոր է տեղեկացել, որ իր լպստորած նիկոլի օրթաղ ալիև իլհամը հոխորտում և մեկ էլ, հա, սպառնում էր զավթել Զանգեզուրը (իսկ ինչո՞ւ Ս.Միքայելյանը չի ասում՝ Սյունիք), տո Գեղարքունիքն էլ, տո Երևանն էլ հետը:
Եվ ո՞ւր էր Սասուն Միքայելյանը, ինչո՞ւ ձայն-ծպտունը չէր ելնում, երբ «հակառակորդ երկրի ղեկավարը» (թշնամին չէ, էլի, լավ է դեռ, որ չի գրել՝ «մեր կուռք նիկոլի կիրթ ու կառուցողական գործընկերը») ոչ թե հոխորտում և սպառնում էր զավթել Զանգեզուրը, այլ առանց դիմադրության, նիկոլապաշտներիդ և ձեր նման կեղծավորների լուռ համաձայնությամբ, թրքահպատակ ու հակահայ նիկոլ փաշինի կեղտոտ ձեռքով, հերթով գրավում էր Սյունիքի պաշտպանության համար գերկարևոր նշանակություն ունեցող շրջակա դիրքերն ու բարձունքները:
Ո՞ւր էր այս Միքայելյան Սասունը, երբ իր թրքահպատակ ու հակահայ նիկոլը թուրքին էր տալիս Որոտանը, Շուռնուխը, երբ նույն այդ «հակառակորդ երկրի ղեկավարը» կրծկրծորելով հոշոտում էր նույն Զանգեզուրը:
Ու առհասարակ, ո՞ւր էր այդ նույն Սասուն Միքայելյանը, ինչո՞ւ ձայն-ծպտուն չհանեց, երբ իր մոլոքային կուռքը՝ նիկոլ փաշինը թուրքի հոշոտմանը հանձնեց Արցախը, հանձնեց Հադրութը, հանձնեց Շուշին, հանձնեց Քարվաճառն ու Քաշաթաղը...
Նո՞ր արթնացար, տո՛:
Եվ ո՞վ է ինչից խոսում: Մի՞թե սա հենց այն նույն Միքայելյան Սասունը չէ, որ հայտարարեց, թե իրենց «թավշյա» հեղաշրջումը շատ ավելի կարևոր է, քան Արցախի ազատամարտում ունեցած հաղթանակը: Դո՞ւ ես խոսում, դո՞ւ, որ այդ ազատամարտի անմիջական մասնակից լինելով՝ այն որպես ոտանշոր փռեցիր մի անարժանի ու կապիտուլյանտի ոտքերի տակ՝ ասելով, որ, փաստորեն, լածիրակ-դասալիքների, սորոսաթուրքական գործակալների բստրած խուժանային հեղաշրջումը ավելի կարևոր է, քան Արցախը: Բա էլ ի՞նչ ես ուզում և ումից: Եվ քանի՞ գրոշ արժեն դավաճանական և թրքահպատակ իշխանության մեջ մնացած, այդ ապիկար և հայատյաց, հազարավոր հայ տղաների գլուխ կերած իշխանությունը ամեն կերպ պաշտպանող Միքայելյան Սասունի արած համախմբման կոչերը: Ո՞ւմ շուրջ համախմբվել, նրա՞, որին արդեն 8-9 տարեկան երեխաներն են ասում «նիկոլ, դավաճան»: Թունավոր սո՞ւնկ եք կերել, թե՞ հալյուցինագեն ինչ-որ բան:
Ի դեպ, Միքայելյան Սասունի ուզելիքի մասին: Նրա երեկվա հայտարարության հիմնական շեշտը նիկոլ փաշինի կողմից հայ ժողովրդի դեմ բռնաճնշումներ իրականացնելու, հաշվեհարդար տեսնելու, ռեպրեսիաներ սկսելու հարցում բուռն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունն էր կամ գոնե նման բան ցույց տալը:
Ահավասիկ, ըստ Միքայելյան Սասունի, այս իրավիճակում պետք է. «Գերակա խնդիր համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը»:
Այսինքն, թշնամին, դավաճանական իշխանության հետ ուս ուսի տված ուզում է վերջնականապես կործանել Հայաստանը, իսկ նույն այդ նիկոլական իշխանության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը վատ քողարկված կոչ է անում հարձակվել պետության կործանմանը դիմակայել փորձող հայերի վրա: Սա, ըստ էության, իշխանության կողմից բռնությունների, հաշվեհարդարների դիմելու լրացուցիչ սպառնալիք է: Ըստ այնմ, հանդես գալով ոչ թե որպես «նիկոլի քայլը» խմբակցույթան պատգամավոր, այլ ԵԿՄ նախագահ, Միքայելյան Սասունը վատ քողարկված տարբերակով ասում է, թե «նիկոլ, դուխով, երկրապահներս պատրաստ են հարձակվել Բաղրամյանը փակած ցուցարարների վրա...»: Սասուն Միքայելյանի այդ կեղտոտ հայտարարությունը ավելի վատ դրսևորում է, քան ԱԺ պատուհանից ցուցադրված դիպուկահարը:
Եվ մի կարևոր հարց էլ: Սասուն Միքայելյանը, հայտարարության վերջում, չգիտես ինչու, հիշել է ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի մասին, մասնավորապես. «Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը...»
Այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել, սրանք դեռ համարձակվում են Վազգեն Սարգսյանի անո՞ւնը տալ: Սասուն Միքայելյան, դուք վաղուց դավաճանել և ուրացել եք ձեր «Սպարապետ Վազգեն Սարգսյանին»: Դավաճանել եք, երբ կանգնեցիք նիկոլ փաշինի կողքին, երբ Արցախի ազատագրումն ստորադասեցիք «թավշյա» իշխանազավթմանը, դավաճանեցիք, երբ իմացաք, որ ձեր թրքահպատակ նիկոլը հանձնում է Շուշին՝ Վազգեն Սարգսյանի արձանով և Վազգեն Սարգսյանի կյանքի ու գործունեության, պայքարի իմաստով հանդերձ և... ուրախացաք: Երևի ինչ-որ 5 միլիարդի մասին բան էիք լսել:
Թրքահպատակ նիկոլի Միքայելյան Սասունը

Արմեն Հակոբյան