Լրահոս

13.03.2021 11:23


11 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 795 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

11 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 795 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 795 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 177 899-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4089-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 257 է, ընդհանուր առողջացածներինը՝ 165 975, փաստացի բուժվողներինը՝ 7835: Մեկ օրում արվել է 4464 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 770 343 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը