Դավիթաշենում բախվել են Opel-ն ու Toyota-ն. վերջինս կոտրել է ցուցանակը. կա վիրավոր
Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են Toyota Camry և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։