Մեկնաբանություն

12.03.2021 13:53


Ինչու Նիկոլն Արցախ չի այցելում

Ինչու Նիկոլն Արցախ չի այցելում

Եթե հիշում եք, Նիկոլը վարչապետ դառնալուց հետո հաճախ էր Արցախ մեկնում։ Մի քանի պատճառ կար։

Նա նախ ուզում էր ծանոթանալ այն տարածքին, որը պատրաստվում էր հանձնել։ 5 միլիարդի թեման հենց առաջին օրից էլ եղել է, առաջարկը «էն գլխից» է հնչել։

Կային նաև այլ հարակից պատճառներ։ Օրինակ՝ շարքային Աշոտ Փաշինյանին ռազմահայրենասիրաբար Արցախ ծառայելու ուղարկելուց հետո նրան հաճախ տեսակցելը։ Նիկոլենք ուղղաթիռը նստում ու գնում էին սելֆի անելու։ Բացատրում էին, որ եթե ուղղաթիռը չթռնի, ապա կփչանա, ուստի իրենք հաճախ են թռնում (փաստորեն հիմա ուղղաթիռը փչանում է)։

Արցախ մեկնելու մյուս նպատակը Ադրբեջանին սադրելն էր, որպեսզի պայմանավորված պատերազմը ստացվի։ Ու որպեսզի ամեն ինչ գլուխ գա ինչպես պլանավորվել էր, Նիկոլը գնում էր Արցախ ու սատարում Արայիկ Հարությունյանին։ Վերջինս առևտրական էր ու այդպիսին էլ օգտագործվեց Արցախյան պատերազմի ժամանակ։ Էս կուպեցը պատերազմի օրերին ոչ պակաս արծրունություն էր անում։

Պատերազմից հետո Նիկոլը ո՛չ Արցախի անունն է տալիս, ո՛չ Արցախ մեկնում։ Մեկնում է, որ ի՞նչ անի։ Արդեն հանձնել պրծել է։ Իրեն մնար, մինչև վերջ կհանձներ, պարզապես ռուսները չթողեցին։

Այլ պատճառ էլ կա։ ՀՀ արտգործնախարարը պատերազմից հետո գնացել էր Արցախ, ինչից հետո Ալիևը ջղայնացել էր, թե բա սրանից հետո նման բան թույլ չեմ տալու։ Նիկոլն էլ որպես Ալիևի ասածները լսող ու կատարող մեկը, չի մեկնում Արցախ։

Արցախ մեկնելու շոու էր ուզում կազմակերպել Աննա Հակոբյանը՝ բունկերի թագուհին և զինվորականների բարոյական աջակիցը, սակայն շոուն չստացվեց։ Փոխարենը ստացվեց մոսկվաներում ու լոսերում ֆռֆռալը։ Պետության հաշվին, բնականաբար։

Նիկոլն Արցախ չի մեկնում Ալիևի պահանջով, այլապես պետք է մեկներ։ Ոչ թե որ սիրտը շատ է ցավում Արցախի համար, այլ այն պատճառով, որ հանցագործը միշտ էլ վերադառնում է հանցանքի վայր։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը