Մեկնաբանություն

12.03.2021 14:36


«Պետության գլխի» բրիտանական պինգ-պոնգը կամ նոր «հայկական» անհամ սերիալ՝ «Առարկության հաստատումը»

«Պետության գլխի» բրիտանական պինգ-պոնգը կամ նոր «հայկական» անհամ սերիալ՝ «Առարկության հաստատումը»

Այդպիսի մի անձ կա, գիտեք՝ Արմեն Սարգսյան: Եվ, եթե նրան գիտեք, ուրեմն մամուլից տեղեկացած կլինեք նաև, որ նա համարվում է «պետության գլուխը»: Վերջերս, կարծես նա ինքն էլ է մամուլից տեղեկացել ոչ միայն փաշինի ստորագրած կապիտուլյացիոն «հայտարարության», այլ իր... «պետության գլուխ» համարվելու մասին: Չնայած, Արմեն Սարգսյանի կամ ինչպես ժողովրդական բանահյուսությունն անեկդոտներում կնքել է՝ «Ելիզավետիչի» մտադրություններն ու քայլերի տրամաբանությունն ավելի մշուշոտ են, քան նույնիսկ Ալբիոնը...

Շորթլի:

Էս Արմեն Սարգսյանը, գիտեք, առարկեց, ավելի ճիշտ, առարկություններով նիկոլ փաշինին վերադարձրեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին գորՁից ազատելու առաջարկությունը: Առարկեց ու... ոչ մի բան չարեց: Այսինքն, եթե առարկում էր, իր պաշտոնի ու լիազորությունների շրջանակում հաջորդ տրամաբանական քայլը այդ «բայրակթար» ու թրքահոտ առաջարկության սահմանադրականության հարցով ՍԴ դիմելը պիտի լիներ: Արմեն (ափսոս է այդ բուն արիական անունը) Սարգսյանը բռնեց ու ՍԴ չդիմեց: Շարունակությունը գիտեք:

Դե, «տղամարդ է, խոսքի տերն է, թախտի տակից, իր դեպքում՝ դիվանի տակից դուրս չի գալիս»:

Էն փաշինն էլ բռնաց ու մի «հին»-թազա ԳՇ պետացու առաջարկեց էս «պետության գլխին», կռահեցիք երևի՝ Արմեն Սարգսյանին: Հիմա սա, նկատի ունենք արդեն Արմեն Սարգսյանին, բռնել ու այս գշ-պետացու Արտակ Դավթյանին, ը-մմ, կներեք, նրան գշ-պետելու նիկոլի «բեսպիլոտնիկ» առաջարկությունը էլի առարկությամբ հետ է ուղարկել փաշինի «բայրակթարնոց»:

Ադի-բուդին, նույն ինքը՝ «պոպկորնն» է պակասում այս ողորմելի սերիալի համար: Սերիալ, որ «հայկական» մյուս անհամությունների նմանությամբ կարելի էր կոչել «Հաստատող առարկություն» կամ «Առարկության հաստատումը» կամ «Գլխակերն ու գլխավոր անգլուխը»...

Պինգ-պոնգ են խաղում էլի, փաշինն ու «պետության գլուխը»: Նա առաջարկում է, սա առարկում ու առաջարկը հետ ուղարկում, էն մի հոգավորը նորից է առաջարկում, էս մի հոգավորը իր առարկությանը տիրություն չի անում, հանրագումարում պինգ-պոնգի շարիկը երկու անգամ էն մեկի դաշտում կաթում է ու... առաջարկությունը ընդունվում, դառնում է «իրավունքի ուժով» ընդունված պատուհաս:

Հա, «Ելիզավետիչը» վերջին մի 10 օրվա ընթացքում երևի ավելի շատ հայտարարություններ արեց իր «նախագահական» լիազորությունների մասին, քան իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում միասին վերցրած: Նա, պարզվում է, իր լիազորությունների մասին էլ գիտի: Այն լիազորությունների, որոնք, մեր մեջ ասած՝ շատ չեն, բայց այդ քչի մի մասից էլ հենց ինքն էր կամովին հրաժարվել՝ տեղի տալով Հայաստանը, ապագայով հանդերձ դժոխած թավշյա բաշիբոզուկների շնաբարո վնգստոցներին...

Չէ, բայց իրոք, Արմեն Սարգսյանը, որ երեք տարի ձայն-ծպտուն չհանեց, երբ նիկոլ փաշինն ու իր մանկլավիկները տրորտակ էին տալիս Սահմանադրույթունը, տապալում էին սահմանադրական կարգը, մե՛կ ԱԺ-ի վրա էին հարձակվում, մե՛կ դատական իշխանության ու հետո՝ ՍԴ-ի: Մի խոսքով, այդ ամբողջ ընթացքում պաղպաղակ ու համբուրգեր «տժժացնող», արտասահմանյան գործուղում-շրջագայություններից գրեթե Երևան չվերադարձող Արմեն Սարգսյանը ձայն չէր հանում ու չի հանել: Ու մեկ էլ, առարկություն՝ առարկության վրա: Ճիշտ է, կույր մանրադրամի կամ քոռ գրոշի արժեք չունեցող առարկություններ, որոնք իրականում առարկվող առաջարկության ոչ թե մերժում, այլ հաստատում են նշանակում:

Շատերը նիկոլին խամաճիկ են համարում: Արմեն Սարգսյանը հաջողացրել է վերածվել խամաճիկի խամաճիկի: Ի դեպ, նույն այդ նիկոլին, ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանն ինչ-որ «բարաթ» ցույց տվեց, առ այն, թե ինքը ոչ թե բրիտանահպատակ է, այլ ՀՀ քաղաքացիության տեղեկանք ունի: Տեսնես հիմա այդ «բարաթն» ո՞ւր է...

Իսկ առհասարակ, Արմեն Սարգսյանը միայն մեկ լավ բան կարող է անել. Նիկոլի ձեռքը բռնած հեռանալ... ԱԱԾ մեկուսարանի ուղղությամբ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը