5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 818 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում մարտի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 818 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 177 104-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4078-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 277 է, ընդհանուր առողջացածներինը՝ 165 718, փաստացի բուժվողներինը՝ 7308: Մեկ օրում արվել է 3934 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 765 879 թեստ: