Լրահոս

12.03.2021 11:16


Մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են 10-ից ավելի մեքենաներ. կան վիրավորներ

Մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են 10-ից ավելի մեքենաներ. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են 16 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը