Մեկնաբանություն

11.03.2021 20:00


«Սպայկայի» «դիակառքերը», Մեծամորի մորգը, զոհերի գերգաղտնի պահվող թվերը (տեսանյութ)

«Սպայկայի» «դիակառքերը», Մեծամորի մորգը, զոհերի գերգաղտնի պահվող թվերը (տեսանյութ)

Կան իրողություններ, որ չեն կարող որևէ նորմալ մարդու ափերից չհանել: Անհնար է չկորցնել ինքնատիրապետումը: Մանավանդ, որ թրքահպատակ ու անբարո իշխանավորները ամեն գնով ջանում են թաքցնել փաստերը, աղճատել, խեղաթյուրել իրականությունը, ամենացինիկ ու լկտիագույն ձևով խաբել, էշի տեղ դնել, առաջին հերթին՝ իրենց լպստող աղանդավորակերպ մասսային, ինչպեսև՝ մնացած բոլորին:

«Տարօրինակ պատերազմի»՝ մարտական ակտիվ գործողությունների ավարտից անցել է ավելի քան 4 (չորս) ամիս: նիկոլ փաշինի թրքահպատակ կառավարությունը մինչև օրս չի հրապարակել 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մեր զինված ուժերի մարդկային կորուստների թիվը: Պարզ ասած, մինչև օրս նիկոլ փաշինը և նրա մանկլավիկները գաղտնի են պահում այս «տարօրինակ պատերազմում» մեր ունեցած զոհերի թիվը: Շատերս ենք նշում, որ մոտ 5000 զոհ ենք ունեցել: Բայց մի՞թե 5000: Իսկ եթե իրականում 7 հազար զինվոր է զոհվե՞լ: Իսկ ո՞վ կարող է փաստերով ապացուցել, որ իրականում զոհվածների թիվը 10-15 հազար չէ: Իսկ քանի՞ վիրավոր ենք ունեցել: Ո՞վ կարող է ասել. 10 հազա՞ր, 15 հազա՞ր, 20 հազա՞ր...

Մարդկա՛նց մասին ենք խոսում, ախր: Մե՛ր երեխաների, մե՛ր տղաների, որոնց գլուխը կերավ նիկոլ փաշին-աննա սատանա զույգը՝ իրենց մանկուրտ-ենիչերիների ոհմակով:

Այսօր նիկոլի թրքահպատակ կառավարության «առողջապահության նախարար» Անահիտ Ավանեսյանն էր փորձում պատասխանել զոհվածների վերաբերյալ լրագրողների հարցերին: Հարցին, թե՝ ճի՞շտ է, որ «Սպայկայի» սառնարաններում դեռ զոհվածների մարմիններ կան, պատասխանեց, թե՝ «Սպայկայինը» չէ, այլ ունեն հատուկ սառնարաններ, որոնք Մեծամորի դիահերձարանի մոտ են, բայց թե քանի՞ զոհի մարմին է այնտեղ պահվում, ասաց՝ չգիտի:

Աբսուրդ է: Ինչպե՞ս կարող է ոլորտային գերատեսչության ղեկավարը չիմանալ, թե որ դիահերձարանում քանի՞ զոհի մարմին կամ մարմնի մասեր են պահվում, այն էլ պատերազմից ամբողջ 4 ամիս անց: Ստում է, իսկ եթե չի ստում, ապա թող գրողի ծոցը կորչի նման ոլորտային պաշտոնյան, որ «չի կարող ասել»:

Փաշինի նախարարուհին ասում է, թե՝ ԴՆԹ սարքերի խնդիր չունեն: Մինչդեռ ամիսներ շարունակ բազմաթիվ որդեկորույս ծնողների, զոհվածների հարազատներ ասում էին, թե զոհերից շատերին չեն կարողանում նույնականացնել հենց ԴՆԹ-անալիզ անելու համար համապատասխան սարքեր կամ բավարար թվով սարքեր չունենալու պատճառով: Հիմա ասում է՝ նման սարքերի խնդիր չի եղել:

Ի դեպ, «Սպայկայի» մասին: Ժամանակին, երբ կար այդպիսի պետություն, որը կոչվում էր Հայաստանի Հանրապետություն, կար նաև հիմնականում պտուղ-բանջարեղենի մեծածավալ գնման-իրացման բիզնեսով զբաղվող «Սպայկա» ընկերություն՝ իր ավտոպարկով: նիկոլ փաշինի թրքահպատակ կառավարությունը մոտ 2 տարի առաջ իրականացրեց այս ընկերության, ինչպես ասվոււմ է՝ «ռեյդերական զավթում», պարզ ասած՝ գործ-մործ հարուցեցին, ճնշեցին սեփականատիրոջը, ինչ պետք էր՝ ստացան:

Այս պատերազմի ընթացքում, ինչպես վկայում են շատ-շատերը, «Սպայկայի» խոշոր, փակ, նաև՝ սառնարանային բեռնատարները օգտագործվել են մեր զոհված տղաների մարմինները Հայաստան՝ տարբեր դիահերձարաններ և պահման վայրեր փոխադրելու նպատակով: Ի դեպ, կան խոսակցություններ, որ ինչպես «Սպայկայի» ներկայիս գործունեությունը, այնպես էլ՝ զոհվածների մարմինների փոխադրման, իրական տվյալները հասարակությունից թաքցնելու «աշխատանքները» վերահսկել ու վերահսկում են աննա հակոբյանն ու տխրահռչակ ալեն սիմոնյանը: Իրե՞նք են վերահսկում, թե ոչ, դա դեռ այլ հարց է, որ կհնչեցվի «հայկական Նյուրնբերգի», այսինքն՝ սրանց դատելու ժամանակ:

Շատ ավելի կարևոր է հարցը, թե ինչպե՞ս կարող է «պետական գաղտնիք» համարվել պատերազմում զոհվածների թիվը: Կոնկրետ պատերազմից հետո, առավել ևս, պատերազմից ավելի քան 4 ամիս անց դա չի կարող համարվել պետական գաղտնիք: Ո՛չ մի պարագայում չի կարող: Այդ տվյալները չհրապարակելը, բոլոր զոհվածների ԱՆՈՒՆՆԵՐԸ միասնական ցուցակով չհրապարակելը հանցագործություն է:

Գուցե նիկոլ փաշինին ու նրա հանցակիցներին թվում է, թե իրենք արդեն այնքան ու այնպիսի ոճիրներ են գործել, որ իրենցից այլևս պատասխան չեն պահանջելո՞ւ նաև այս մի հանցանքի համար:

Ի դեպ, ԴՆԹ-անալիզի սարքերի մասին: Այն, որ նախարարուհին հիմա ասում է՝ սարքերի խնդիր չի եղել: Մի հատ թող նիկոլն ու իր մանկլավիկները այդ սարքերով անալիզ հանձնեն: Չէ՛, ոչ թե պարզելու համար, որ հա՞յ են, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանն առանց ԴՆԹ անալիզի էլ պարզ է: Բայց փորձեն պարզել, գոնե մա՞րդ են, թե՞ մինչ այժմ գիտությանն անհայտ ինչ-որ նոր ու հրեշավոր տեսակի մուտանտ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը