Ավիրված դատական համակարգի, ՍԴ-ի, ԱԱԾ-ի կողքին Փաշինյանն ուզում է նաև բանակը քանդված տեսնել․ Կարեն Վրթանեսյանը՝ Փաշինյանին ԳՇ-ում լավ ընդունելու ու նոր նշանակումների մասին
Պատերազմից հետո, ժամանակն առաջին հերթին պետք է ծախսվեր ռազմական շինարարության, բանակի վերազինման վրա, սակայն Հայաստանի ներկա իշխանության դեպքում սա ուղղակի անհնարին է ու այս իշխանություն կոչվածների միակ խնդիրը ամեն գնով, նույնիսկ Հայաստանը կործանելու գնով իշխանությունը պահպանելն է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ խոսելով ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում փոփոխությունների ու կառույցում տեղի ունեցող իրադարձությունների վտանգի մասին:
Նա նշեց, որ ինչ Նիկոլ Փաշինյանը եկել է, պատերազմում է տարբեր պետական ինստիտուտների դեմ:
«Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե կուլիսային ինչ են որոշել և այլն, միայն կարող եմ ասել, որ այս իբր ռազմական դրության մեջ գտնվող երկրում աբսուրդի ժանրից է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար ունենալը, առհասարակ սա ինչ է, նման բան երբևէ չի եղել: Սա, բնականաբար շատ վատ է անդրադառնում Հայաստանի՝ առանց այդ էլ տուժած, խարխլված անվտանգության վրա: Նիկոլ Փաշինյանի նպատակն այն է, որ բոլոր կառույցները կատարեն նրա պատվերները»,-ասաց նա:
Վրթանեսյանի խոսքով՝ ավիրված դատական համակարգի, ՍԴ-ի, ԱԱԾ-ի կողքին Փաշինյանն ուզում է նաև բանակն ավիրված տեսնել: Խոսելով այն մասին, որ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել մեկին, որն ստորագրել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ և նաև այն մասին, որ Փաշինյանն այցելեց ԳՇ ու նրան բավական լավ ընդունեցին անգամ այն մարդիկ, որոնք նույնպես ստորագրել էին նույն հայտարարության տակ՝ փորձագետը նշեց, որ չի կարող հստակ տրամաբանություն գտնել, քանի որ եթե տրամաբանությունը վախն է, ապա անհասկանալի է, որ սպայական կազմը վախենում է:
«Անհասկանալի է, թե մարտական գեներալներն ինչո՞ւ պետք է վախենային Նիկոլ Փաշինյանից: Առավել ևս, երբ նույն Փաշինյանը ստիպված էր անընդհատ կրկնել, ապացուցել, որ իր հրամանը ուժ ունի, ինչն արդեն խոսում է այն մասին, որ իր իրավունքի ուժը կասկածի տակ է դրված: Եթե երկրի ղեկավարը լեգիտիմ է, ապա նա կարիք չունի շեշտելու, թե իր ասածները հրամաններ են ու պարտադիր պետք է կատարվեն: Այս ամբողջը շատ բացասական դեր է խաղում Հայաստանի անվտանգության գործում»,-ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ներկայացրել նախագահին` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար, սակայն նախագահը չի ստորագրել՝ Վրթանեսյանը մեկնաբանեց` նշելով, որ այս իրավիճակը մեղմ ասած տարաձայնությունների առիթ է:
«Նախագահը չի ստորագրել, ՊՆ նախարարը անհասկանալի հրաման է ստորագրել՝ Դավթյանին նոր պաշտոնի նշանակելով, որի հիշատակման մասին, որևէ փաստաթղթում չենք կարողանում գտնել: Այս ամենի տպավորությունն այն է, որ խայտառակ ապօրինի գործողություններ են տեղի ունենում ու այս քաոսի վիճակն ինձ մտահոգում է»,-շեշտեց փորձագետը:
Դիտարկմանը՝ Փաշինյանի այն ելույթը, թե ում նշանակել է որևէ պաշտոնի, թիկունքից խփել են, գուցե խոսում էր այն մասին, որ այսուհետ նա կարևոր կառույցների ղեկավարներ է ուզում տեսնել նրանց, ովքեր ավելի մոտ են նրան, փորձագետն արձագանքեց՝ ով փորձեց Փաշինյանի հետ բան պայմանավորվել, Փաշինյանը նրան թիկունքից խփեց: «Սա ավելի մոտ է իրականությանը: Բացի դա, այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն ում ուզի, նրան պիտի պաշտոնի նշանակի: Կամ, որ հայտարարում է, թե բանակի աշխատավարձն է բարձրացրել, տպավորություն է, թե իր գրպանից է դա անում: Նա իրեն թագավոր է զգում, սա ապացուցում է, որ բոլոր կառույցներն ուզում է փոխել իր անձով: Ահավոր ռիսկային վիճակ է բանակում և սա վտանգում է հայկական պետականության հարցը»: