Զինվորականները չեն հասկացել, որ Փաշինյանի այցը ԳՇ եղել է PR քայլ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Երեկ Նիկոլ Փաշինյանի այցը Գլխավոր շտաբ և 10 վայրկյանանոց հոլովակները PR քայլ էին, իսկ զինվորականները, PR-ից հեռու լինելով, ընկան ծուղակը, բայց իմ տվյալներով՝ այդ 5-10 վայրկյանանոց հոլովակներից հետո զինվորականները բավականին սուր հարցեր են տվել:
«Զինվորականները հեռու են PR-ից և չեն հասկացել, որ Նիկոլ Փաշինյանի այդ քայլը և 10 վայրկյանանոց հոլովակները, որտեղ հոտնկայս դիմավորում էին մի մարդու, որի հրաժարականն էին պահանջում, և ամենևին էական չէ, որ դրանից հետո նրանք բավականին սուր հարցեր են բարձրացրել և այլն, իսկ այդ մարդիկ դրանից տեղյակ չէին և պարզապես ծուղակն ընկան»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Իրավապաշտպանի հավաստմամբ՝ Գլխավոր շտաբը չի ունեցել հստակ ծրագիր, քանի որ ծրագրերի մասին հրապարակավ չեն հայտարարում:
«Ես վստահ չեմ, որ Գլխավոր շտաբն առհասարակ ունեցել է գործողությունների ծրագիր, որովհետև ի սկզբանե գործողություններ իրականացնելու մտադրություն ունեցողը հրապարակավ չի հայտարարում, այլ միանգամից անում է գործողություններ»,-ասաց իրավապաշտպանը:
Նրա կարծիքով՝ գործողություններ անելու համար եղել է շատ ավելի բարենպաստ ժամանակաշրջան հենց պատերազմի ընթացքում: Ռուբեն Մելիքյանը նաև ընդգծեց՝ ուսադիրները չեն վկայում վճռականության մասին:
«Հնարավոր է՝ նրանք վախենում էին պատասխանատվություն վերցնելուց, որովհետև եթե այդպես չլիներ, ապա գործողությունները ճիշտ ժամանակին կկատարվեին, հենց պատերազմի օրերին, և մենք չէինք ունենա այս ազգային աղետը, և պատճառներից մեկը կարող էր դա լինել: Եթե մարդ ունի ուսադիրներ դա բացարձակապես չի խոսում նրա վճռականության մասին»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Նա նաև նշեց՝ այն մարդիկ, ովքեր գործ ունեն ազգային աղետի պատասխանատուի հետ պետք է չպետք է արժանան բարևի։
«Այն մարդիկ, ովքեր գործ են ունենում մեր ազգային աղետի հիմնական պատասխանատուի հետ, նրանք պետք է հանրության շրջանում ձեռք բերեն «բարևազրկության» կարգավիճակ: Պետք է գտնվեն մարդիկ, որոնք ունակ կլինեն գնալ ռիսկերի, որովհետև մենք առանձնապես բան էլ չունենք կորցնելու, քանի որ ճնշող մեծամասնությունը արդեն իսկ կորցրել ենք»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Նա նաև մեկնաբանեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործողությունները տվյալ հարցում՝ նշելով, որ նրա ազդեցությունը եղել է բացասական:
«Հայաստանի Հանրապետության նախագահի դերակատարությունը բացասական էր, նա արեց կես քայլ և հայտարարեց, որ այստեղ կա սահմանադրականության խնդիր, և ակնհայտ էր, որ մի փոքր հետևողականություն ունեցող հանրային անձը ուղղակի այլ տարբերակ պետք է չունենար, քան սահմանադրական դատարանում վիճարկել այդ հրամանագրի սահմանադրականությունը»,-ասաց Մելիքյանը:
Իրավապաշտպանը նաև ներկայացրեց մի քանի վարկածներ, որոնց պատճառով Արմեն Սարգսյանը չի կատարել համապատասխան գործողություններ: «Հնարավոր է, որ նրան սպառնացել են, որպեսզի նա կատարի հայրենիքի դավաճանի պահանջները, չի բացառվում, որ դա լինի այն պատճառով, որ նա սպասարկում է օտարերկրյա շահեր»,-ասաց իրապաշտպանը։

Աղբյուրը՝ tert.am