Լրահոս

11.03.2021 20:20


Ամասիայի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ամասիայի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որոնք իրացրին մարտի 7-ին։

Գյումրի քաղաքից Մայիսյան գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվեցին ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեցին Գյումրիում բնակվող երկու տղամարդ՝ 27 և 41 տարեկան։ Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։

Ամասիայի ոստիկանների տեղեկություններով՝ դրանք 70 հազար դրամով ձեռք էին բերել Արմավիր քաղաքի բնակիչ, 42-ամյա մի տղամարդուց, որը «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով պետք է ընթանար Գյումրի-Բավրա ճանապարհով։ Տղամարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Ամասիայի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ ու կաթուցիչ։ «Ինֆինիտիի» սրահում էլ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ կային՝ ընդհանուր 24 գրամից ավելի քաշով։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը