Մեկնաբանություն

11.03.2021 13:00


Օրակարգը նույնն է, խնդիրն անփոփոխ՝ նիկոլն ու «քայլոները» պիտի հեռանան

Օրակարգը նույնն է, խնդիրն անփոփոխ՝ նիկոլն ու «քայլոները» պիտի հեռանան

Ազնիվ հայրենակիցների մի մասը, այսպես ասենք՝ «ծանր տարավ» հատուկ այդ կադրերի, տեսարանների համար նիկոլ փաշինի՝ մարտի 10-ին կազմակերպված այցը ԶՈՒ ԳՇ: Անկեղծ ասած, իսկապես էլ՝ ծանր ու խայտառակ տեսարան էր. Հայոց բանակի համազգեստով բարձրաստիճան սպան, ավելին՝ գեներալական ուսադիրներով հայ սպաները ձիգ կանգնել էին թուրքի հանձնակատար, կամակատար, մի խոսքով՝ հակահայ և Հայաստանի ու Արցախի կործանիչ նիկոլ փաշինի առջև: ԲԱՅՑ:

Եկեք բնական հույզերը դնենք մի կողմ, զգացմունքները, եղանակին համահունչ, մի քիչ պաղեցնենք ու միասին փորձենք թեթևակի տնտղել բուն իրադրությունը՝ բովանդակային առումով: Այդպես վարվելու դեպքում կնկատենք, որ մեծ հաշվով, բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել: Օրակարգը նույնն է, լուծման կարոտ հիմնական խնդիրն անփոփոխ է. իշխանությունից հեռացնել նիկոլ փաշինի ու նրա «քայլոների» թրքահպատակ ու կործանարար խմբոնը՝ ազատագրել Հայաստանի պետական կառավարման համակարգը, նույնն է, թե՝ Հայաստանը: Դա առաջին ու անքննարկելի անհրաժեշտությունն է, եթե իսկապես ուզում ենք Հայաստանի պետականության վերականգնման ու հայության վերապրելու թեկուզ փոքր հույս ձևավորել:

Մենք վերստին շարունակական «նոյեմբերի 10»-ի իրավիճակում ենք, մի փոքր ավելի խորացած ու մերկացված դավադիր և հողատու «իշխանության» պայմաններում:

Փետրվարի 20-ից նոր թափով վերսկսված բողոքի ակցիաները, ցույցերը շարունակվում են, Բաղարմյան պողոտան, իսկ հիմա նաև Դեմիրճյան փողոցը փակ են, իսկ նիկոլի պնակալեզ-մանկլավիկ մանդատակիր «քայլոները» խորհրդարանի շենք են սպրդում ԱԺ տեխնիկական սպասարկման անձնակազմի համար նախատեսված ծառայողական մուտքերով:

Այդ ընթացքում ստացվեց այնպես, որ նիկոլ փաշինի հրաժարականի պահանջին միացան նաև Հայոց բանակի գրեթե բոլոր բարձրաստիճան սպաները՝ գեներալները, ԳՇ գրեթե ամբողջ կազմը՝ ԳՇ պետի գլխավորությամբ: Պահանջին միացան նաև հարյուրավոր ավագ սպաներ:

Այո, ԳՇ պետը որոշեց, այնուամենայնիվ հեռանալ, բայց ո՛չ նա, ո՛չ մյուս զինվորականները այսպես ասենք՝ «թքածը չեն լիզել», իրենց բարձրացրած հրաժարականի պահանջը «հետ չեն կանչել», չեղյալ չեն հայտարարել: Մնացյալը, թե իրենք իրենց պահանջին ինչպես տեր կկանգնեն, իրենց անհատական և զինվորական պատվի (եթե դեռ ունեն) հարցն է:

Մեծ հաշվով, «Բաղրամյանցիների» պահանջը և օրակարգը նույնն է եղել ու մնացել՝ նիկոլ փաշինի հեռացումը: Այդ բանակային գեներալներն են հետո կամ ընթացքում միացել նշված պահանջին: Վաղը, մյուս օրը կարող են, ենթադրենք, ոստիկաններն էլ միանալ նույն պահանջին: Դրանից կոնկրետ Հայրենիքի փրկության շարժման ու առհասարակ, ցանկացած ազնիվ ու մտահոգ ՀՀ քաղաքացու պահանջն ու ակտիվության մոտիվացիան չեն փոխվում: Պահանջը նույնն է՝ նիկոլ փաշինի հեռացումը, և առկա է այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարվել: Ըստ որում, արդեն բոլորովին նշանակություն չունի, թե ինչ տարբերակով կամ եղանակով կկատարվի այդ պահանջը:

Կա «քաղաքակիրթ տարբերակը», որը ենթադրում է հանցավոր ռեժիմի պարագլխի և նրա մեղսակիցների ֆիզիկական գոյության որոշակի ապահովում՝ մինչև սահմանված կարգով օրինական դատաքննություն ու դատավճիռ: Բայց, որքան երկար է ձգձգվում հանգուցալուծումը, այնքան ավելի է նվազում «քաղաքակիրթ հանգուցալուծման» հնարավորությունը և հակառակը, մեծանում է «մյուս տարբերակների» հավանականությունը, որտեղ ոչ մեկը ոչ մեկին որևէ երաշխիք տալ չի կարող:

Մի՛ մոռացեք, մենք ապրում ենք մի երկրում, մի նախկին պետության մեջ, որտեղ կան ավելի քան 5 հազար որդեկորույս մայրեր ու հայրեր, եթե մյուս բոլոր այլ դաժան իրողությունները չնշենք: Շատ-շատերը դեռ սպասողական վիճակում են նաև այն պատճառով, որ հրապարակում կան ուժեր և մարդիկ, որոնք փորձում են քաղաքակիրթ եղանակով հասնել օրակարգային թիվ 1 խնդրի լուծմանը: Ու ոչ մեկը չի կարող ասել, թե հազարավոր որդեկորույս հայրերից քանիսը իրենց զավակների կյանքը խլած իշխանության ներկայացուցիչներից ում ինչ կանի՝ անկախ այն բանից, թե նիկոլ փաշինը քանի՞ տակ զրահաշապիկ է հագնում ու քանի հազար «հետույքապահներով» է իրեն շրջապատում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը