Մեկնաբանություն

11.03.2021 11:43


Արմեն Սարգսյանի հերթական «աղավնիությունը»․ մասնակցե՞լ, թե՞ ոչ

Արմեն Սարգսյանի հերթական «աղավնիությունը»․ մասնակցե՞լ, թե՞ ոչ

Արմեն Սարգսյանը Նիկոլի, ավելի ճիշտ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի սրտի ուզածն անելուց հետո կրկին մտել է «խաղաղության աղավնու» կամ չեզոք արբիտրի դերի մեջ։ Ասում է՝ եկեք հանդիպենք, քննարկենք ճգնաժամից դուրս գալու ելքերը։

Հրավիրել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին, Նիկոլին։

Նիկոլի օրակարգը պարզ է՝ ամեն գնով մնալ վարչապետի աթոռին, որպեսզի չհայտնվել մեղադրյալի աթոռին։ Եթե ինքն ուզում է արտահերթ ընտրություններ, ապա թող հրաժարական տա, ինչի՞ց է վախենում։ Սեփական խմբակցությունի՞ց։ Բայց դա ի՛ր խնդիրն է, ի՞նչ կապ ունեն մյուսներն այդ խնդրի հետ։ Ինչո՞ւ է Նիկոլն ուզում հուշագիր ստորագրել մյուս խմբակցությունների հետ։ Որպեսզի «քցվելուց» խուսափի՞։ Բայց դա ծիծաղելի է։ Ինչևէ։

Թե ինչ որոշում կկայացնի այս հարցով Հայրենիքի փրկության շարժման ղեկավարությունը, դեռ պարզ չէ։ Եթե որոշեն մասնակցել այդ հանդիպմանը, ապա այն պետք է լինի մամուլի միջոցների ներկայությամբ և ուղիղ հեռարձակվի։

Ինչ վերաբերում է օրակարգին, ապա այն հայտնի է վաղուց՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում, ժամանակավոր կառավարության ձևավորում, 1 տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների կազմակերպում։ Եթե այս օրակարգով Նիկոլն ու Արմենը պատրաստ են քննարկման, ապա պետք է անպայման մասնակցել։ Իսկ եթե նպատակը գյալաջին է, ապա պետք է շատ հեռու տեղ ուղարկել նախագահի աթոռին նստածի առաջարկն ու կենտրոնանալ փողոցային շարժումն ակտիվացնելու ուղղությամբ։

Մեկ բան ակնհայտ է՝ քաղաքական ու բոլոր տիպի այլ ճգնաժամերի աղբյուրը Նիկոլ Փաշինյանն է։ Քանի դեռ նա իշխանության ղեկին է, ճգնաժամը խորանալու է։ Հետևաբար՝ ճգնաժամից դուրս գալու առաջին նախապայմանն «առանց Նիկոլ Հայաստան» ռեժիմին անցնելն է։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը