Վարչական դատարանը Տիրան Խաչատրյանի գործով նիստ է նշանակել
Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը ապրիլի 29-ին նիստ է նշանակել ՀՀ զինված ուժերի շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով։
Տիրան Խաչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն, ըստ որի ինքը որպես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից։
Գործով պատասխանողը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, իսկ որպես երրորդ անձինք են ներգրավել վարչապետի աշխատակազմը եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Օնիկ Գասպարյանը երեկ հայտարարել էր, որ ինքը եւս դիմել է վարչական դատարան: Նա հակասահմանադրական էր որակել իրեն ազատելու վերաբերյալ կառավարության հայտարարությունը: