Լրահոս

15.04.2009 16:30


Հայկազուն Ալվրցյան. «Ջավախքի խնդրի լուծումը Վրաստանի իշխանությունները տեսնում են միայն մեկ ճանապարհով՝ Ջավախքի հայաթափումով»

Հայկազուն Ալվրցյան. «Ջավախքի խնդրի լուծումը Վրաստանի իշխանությունները տեսնում են միայն մեկ ճանապարհով՝ Ջավախքի հայաթափումով»

-Ջավախքի խնդրի լուծումը Վրաստանի իշխանությունները տեսնում են միայն մեկ ճանապարհով՝ Ջավախքի հայաթափումով,-«7 օր»-ի հարցին, թե ի՞նչ ճանապարհով են տեսնում ջավախահայության խնդրի լուծումը՝ Վրաստանում իշխանափոխությա՞մբ, այս իշխանությունների գործողություններո՞վ, թե՞ հայ-վրացական հարաբերությունների բարելավումով, պատասխանել է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։

Ըստ բանախոսի, հարցի լուծման որևէ այլ տարբերակ Վրաստանի համար ընդունելի չէ. «որովհետև Ջավախքը մի շարք առումներով դատապարտված է այս ելքին»։

-Քանի Ջավախքը կա, վրացական իշխանությունները երբեք չեն հանգստանա, որ այն երբևէ կարող է միանալ Հայաստանի Հանրապետությանը. նրանք երբևէ չեն հաշտվի այդ մտքի հետ։ Ջավախքի հայությունն այսօր Վրաստանի իշխանություններից պահանջում է այն օրինական քայլերն իր նկատմամբ, որոնք ամրապնդում են հայերի ներկայությունն իրենց պատմական հայրենիքի հողի վրա,-ասել է Հ. Ալվրցյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը