Լրահոս

11.03.2021 11:16


Վիճաբանություն-ծեծկռտուք Ներքին Բազմաբերդ գյուղի ամբուլատորիայում. իրար են ծեծել բժիշկն ու ՍՊԸ-ի փոխտնօրենը

Վիճաբանություն-ծեծկռտուք Ներքին Բազմաբերդ գյուղի ամբուլատորիայում. իրար են ծեծել բժիշկն ու ՍՊԸ-ի փոխտնօրենը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 5-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:

Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում Ն. Բազմաբերդ գյուղի բնակիչ Աբրահամ Պողոսյանը ահազանգել է ոստիկանության Թալինի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում գյուղի ամբուլատորիայում Երևանի բնակիչ Համլետ Մարգարյանը իրեն ծեծի է ենթարկել:

Պարզվել է, որ ամբուլատորիայում Ա. Պողոսյանի և Հ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ա. Պողոսյանը աշխատում է Ն. Բազմաբերդի ամբուլատորիայում՝ որպես բժիշկ, իսկ Հ. Մարգարյանը՝ «Ֆարմար Շին» ՍՊԸ-ում՝ փոխտնօրեն:

Այս խորագրի վերջին նյութերը