Քաղաքական

10.03.2021 19:57


Չեմ պատկերացնում՝ իր սև գործն անելուց հետո Արմեն Սարգսյանն ինչ քննարկում է ուզում անել. Փաշինյանի հետ իր հեռացման օրակարգը միշտ պատրաստ ենք քննարկել. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Չեմ պատկերացնում՝ իր սև գործն անելուց հետո Արմեն Սարգսյանն ինչ քննարկում է ուզում անել. Փաշինյանի հետ իր հեռացման օրակարգը միշտ պատրաստ ենք քննարկել. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Նախագահն ուներ բացառիկ հնարավորություն՝ ԳՇ պետին ազատելու առաջարկի հարցով դիմել ՍԴ, որից հետո բոլոր քննարկումներն ավելի արդյունավետ և հասկանալի կլինեին: Իր սև գործն անելուց հետո ես չեմ պատկերացնում՝ ինքն ինչ քննարկում է ուզում անել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը:

Հիշեցնենք՝ Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին մարտի 13-ին ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում:

Սաղաթելյանը նշեց, որ քանի որ գործընկերների հետ չի քննարկել հանդիպման առաջարկը, հստակ պատասխան չի կարող տալ: «Փաշինյանի հետ իր հեռացման օրակարգը միշտ պատրաստ ենք քննարկել, այդ օրակարգով ես միշտ պատրաստ եմ հանդիպել իր հետ»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈւ ԳՇ կատարած այցին, Սաղաթելյանն ասաց, որ եթե պաշտոնից ելնելով՝ Փաշինյանը հայտնվել է ԳՇ-ում, դա չի նշանակում որ ԶՈւ-ն իրեն ամբողջությամբ ընդունել է:

«Իմ տեղեկություններով՝ ԳՇ-ում իր ճակատին շատ ճիշտ և ուղիղ խոսքեր են ասել: Նա գնացել է ԳՇ՝ կադրեր ստանալու, որ իր դեմ զինվորականները ոտքի են կանգնում: Իմ տպավորությամբ ՝ԶՈւ-ն նաև հայտարարությամբ ցույց տվեց, որ մերժում է այդ մարդուն, և վերահաստատել է՝ պետք է հեռանա: Ես չունեմ տպավարոթյուն, թե Նիկոլը բանակը «կոտրեց», հիմա անցնելու է հաջորդ քայլին: Այս պայքարի մեջ լինելու են կոտրվողներ, հանձնվողներ, ճանապարհից շեղվողներ, ես ու իմ կուսակցությունն այդ թվին չենք պատկանում»,-ասաց Սաղաթելյանը՝ տեսակետ հայտնելով, թե Փաշինյանը կորցնում է աջակցությունը:

«Նիկոլն ուժեղանալու որևէ ռեսուրս չունի, նա կորցնում է իշխանությունը: Նա խաբել է ոչ միայն քաղաքացիներին, զնիվորականներին, մտավորականներին, այլև քաղաքական կուսակցություններին: Եթե հիմա մարդիկ գալիս են իրենց սխալն ուղղելու, ես դա դրական եմ գնահատում»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը