Քաղաքական

10.03.2021 18:48


Բանակը մեր պետականությանն միակ հիմնասյունն է, ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորը և պետք է գնա կտրուկ քայլերի. Գևորգ Գևորգյան

Բանակը մեր պետականությանն միակ հիմնասյունն է, ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորը և պետք է գնա կտրուկ քայլերի. Գևորգ Գևորգյան

Մենք զինված ուժերից և գլխավոր շտաբից սպասում էինք ավելի կտրուկ գործողությունների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմագետ և հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Մի կողմից սպասելի էր Օնիկ Գասպարյանի մոտեցումը, մյուս կողմից, իհարկե, մեծ հույսեր ունեինք, որ իրավիճակը այսպես չի դասավորվի և ավելի մեծ վճռականություն կցուցաբերեն մեր զինակից ընկերները»,-ասաց Գևորգյանը:

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում տպավորություն է, թե Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինն է:

«Բոլոր պարագաներում Նիկոլ Փաշինյանը հաստատում է այն, որ մենք այսօր ունենք այն իշխանությունը, որտեղ Իլհամ Ալիևը օրենսդիր մարմինն է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ գործադիրը, ինչ իրեն ասում են, նա ի կատար է ածում»,-նշեց նա:

Գևորգ Գևորգյանը նաև մեկնաբանեց, որ բանակը պետականության հենասյունն է, իսկ այսօրվա իշխանությունը փորձում է բանակը կազմաքանդել:

«Զինված ուժերը պետք է գնան կտրուկ քայլերի, բայց ամեն դեպքում մեր պայքարը եղել է հանուն ՀՀ-ի, այդ պայքարը սկսվել է մինչև ԳՇ պետի հայտարարությունը, և կարծում եմ՝ ընթացող քայլերը նույնպես հիմնավորում են, որ այսօրվա ապազգային իշխանությունը ամեն կերպով փորձում է վերջնական հարվածը հասցնել բանակին և ջախջախել Հայաստանի հիմնասյունը»,-ասաց ռազմագետը:

Ռազմագետի հավաստմամբ՝ բանակը պետք է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկի, երբ հարցը վերաբերվում է ՀՀ ժողովրդին:

«Բանակը միակ հենասյունն է պետականության, Հայաստանի Հանրապետության բնակիչների անվտանգության երաշխավորը, այնպես որ բոլոր քայլերը, որոնք դեմ են պետականությանը և ժողովրդին, բանակը պարտավոր է ամբողջ գեներալիտետով ոչ միայն բարձրացնել բողոքի ձայնը, այլ նաև անցնել կտրուկ գործողությունների»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը