Փաշինյանը շարունակելու է բանակը ջարդել. այնտեղ կլինեն հլու-հնազանդ իմքայլականներ և փսլնքոտ լակոտներ. Վազգեն Մանուկյան
Օնիկ Գասպարյանին հանելու ամենավճռական քայլը արեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ՀՀ նախագահը, որովհետև իր իրավասության տակ էր այդ հրամանագիրն ուղարկել ՍԴ, բայց չուղարկեց: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Նա սկզբում հայտարարեց, որ դա չի համապատասխանում Սահմանադրությանը, բայց երկրորդ անգամ նույնը չհայտարարեց: Կարծում եմ՝ ճնշումներ եղել են, բայց եթե երկրի նախագահը ճնշումների ենթարկվելով պետք է որոշումներ ընդունի, ո՞ւմ է պետք այդպիսի նախագահը»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը երկրորդական համարեց ՀՀ նախագահի հրաժարական պահանջելը. «Դժբախտությունների առանցքը Նիկոլ Փաշինյանն է: Իրեն ծառայող շատ մարդ կա. մի նախագահ ավել, մի նախագահ պակաս, կարևոր չի»:
Նա համոզմունք հայտնեց, որ եթե մնա Նիկոլ Փաշինյանին, նա շարունակելու է բանակը ջարդել. «Այնտեղ կլինեն հլու-հնազանդ իմքայլականներ և փսլնքոտ լակոտներ: Կհաջողվի նրա, թե ոչ, դա կախված է կորպուսի հրամանատարներից և այն մարդուց, ով կփոխարինի Օնիկ Գասպարյանին»:

Աղբյուրը՝ news.am